Թիվ 154 դպրոց, 6-րդ դասարան

Category Archives: Uncategorized

Նայում եմ պատուհանից, տեսնում ճերմակ փաթիլներ: Կարծես ամեն ինչ սառել է, և միայն ճերմակ փաթիլներն են պարում աչքերիս առաջ: Կամաց ծածկում են ծառերի ճյուղերը: Կարծես փաթիլներն իմ երազից են փախել: Այդ ամենը մի նկար է, մի կախարդանք, մի երազ: Անմոռանալի պատկեր, որը կենդանացել է:

     Ասես ձյունը հետևել է ինձ, իսկ հիմա հիշեցնում է բոլոր զվարճալի և հուզիչ ակնթարթները, այն ակնթարթները, որոնք եղել են տարիներ առաջ և դեռ պետք է լինեն:

     Պատկերի արդյունքը снег- ի համար


Եղևնին  փոքրիկ՝ ամռանը  կանաչ գույն է միշտ լինում,

Իսկ ձմռանը, ցուրտ ձմռանը, արծաթով է փայլում:

Զարդարում են փողոցները, դիմակներ են վաճառում,

Իսկ փոքրիկ կանաչ ծառերը սպասում են ու ժպտում:

Նոր տարվա պայծառ լույսերը մեկ վառվում են, մեկ մարում,

Եվ տեսնում են փոքրիկները այդ հեքիաթը գույնզգույն:


Կա մի վայր,

Որտեղ որ ամեն մի մարդ

Կգտնի հենց ինքն իրեն,

Որը կոչվում է ընտանիք:

 

Մայրիկ, հայրիկ,

Երեխաներ,

Ամենուր ներդաշնակություն ու

Միասնություն է տիրում:

 

Բոլորը միասին,

Համերաշխ ու երջանիկ.

Մայրիկ, հայրիկ ու բալիկ՝

Մի երջանիկ ընտանիք:


Կաթում է անձրևը դրսում,

Ընկնում են,

                   Տերևները.

                                      Մեկ-մեկ.

Եվ թախիծ է բացվում իմ հոգում,

Մտքերս թռչում են հեռվում:

 

Բացել ես աշուն

                   Դռներդ մեր դեմ,

Տերևներն ես զարդարում,

Կյանքին երանգ ես հանձնում.

Աշու՜ն, աշու՜ն, աշու՜ն.

Հեքիաթային աշու՜ն…

                                                10.10.2019թ.

DSC03447