Թիվ 154 դպրոց, 6-րդ դասարան

Category Archives: Պատմվածքներ

Նայում եմ պատուհանից, տեսնում ճերմակ փաթիլներ: Կարծես ամեն ինչ սառել է, և միայն ճերմակ փաթիլներն են պարում աչքերիս առաջ: Կամաց ծածկում են ծառերի ճյուղերը: Կարծես փաթիլներն իմ երազից են փախել: Այդ ամենը մի նկար է, մի կախարդանք, մի երազ: Անմոռանալի պատկեր, որը կենդանացել է:

     Ասես ձյունը հետևել է ինձ, իսկ հիմա հիշեցնում է բոլոր զվարճալի և հուզիչ ակնթարթները, այն ակնթարթները, որոնք եղել են տարիներ առաջ և դեռ պետք է լինեն:

     Պատկերի արդյունքը снег- ի համար


Քրիստոս հարյավ ի մեռելոց

Օրհնյալ է հարությունը Քրիստոսի

Ինչպես միշտ մենք պատրաստվեցինք Զատիկին՝ ցորեն ցանեցինք, խոտը աճեց՝ գեղեցիկ զարդարեցինք, ձվիկները մայրիկիս հետ ներկեցինք, ես գեղեցիկ տիպեր կպցրի։  Զատկի օրը ընտանիքով գնացինք եկեղեցի, մոմ վառեցինք, ապա հավաքվեցինք տատիկիս տանը՝ ձվակռիվ խաղացինք, Զատիկը նշեցինք։ Երեկոյան տանը եկեղեցուց բերած մոմը վառեցինք․․․

 

 


Իմ աշխարհից սիրուն ու իմ աշխարից փայլուն միայն նա է ու նա։ Նա փայլում է ինչպես արև ու պսպղուն է ինչպես լուսին։ Շատ եմ սիրում քո անունը հմայիչ ու պսպղան ծաղիկները։ Քո ջրերը շատ մաքուր են ու ցանկալի, մաքուր են ու պարզ քո այգիները։

im ashxarh


Our house is small. We have a living-room, a bedroom, and a kitchen. In the living-room we have a sofa, a TV sat and a table, chairs, computer. In the bedroom we have wardrobes, beds, a mirror. In the kitchen we have a table, chairs, a gas cooker, a refrigerator, cupboards.


Ազատ է նա, ով կարող է չստել։ Այո,ստողը մտածում է ինչ նոր բան հորինի, որ իր սուտը չբռնվի։ Ստի ոտը կարճ է։ Միևնույնն է, ուշ թե շուտ սուտը կբացահայտվի։ Իսկ նա, ով չի ստում, հանգիստ է, անկաշկանդ, պարզ իր խոսքում և շարժուձևում․․․

Ազատ է նա, ով կարող է չստել․․․


(ըստ Սյուզաննա Բարեղամյանի)

Ոսկեհեր աշուն էր։ Բնությունը արևի ճառագայթների ներքո փայլփլում էր իր բազմերանգ գույներով։ Թռչունները չվում էին տաք երկրներ։ Մոտենում էր ալեհեր ձմեռը։ Բարձրահասակ, անօգնական ծառերը քամուց դողում էին և տերևաթափ լինում։ Արդեն զգացվում էր ձմռան շունչը։ Ալեհեր ձմեռը բնության գույնզգույն հանդերձանքը ծածկեց սպիտակ ձյունով։ Ձյունը սպիտսկ թիթեռնիկների նման շորորալով իջնում էր հատակին և սպիտակ ձյունով ծածկում ծառի ճյուղերը։ Շուտով Սուրբ Ծնունդ էր։ Ձմեռ պապը պետք է գար։ Բարձրահասակ զմրուխտյա եղևնին շատ էր սպասել Նոր  տարվան։ Եղևնին հագավ իր ամանորյա զգեստը և դիմավորեց Ձմեռ պապին։ Զանգերը զրնգացին և բոլորը դիմավորեցին Սուրբ ծնունդն ու Նոր տարին։


Լինում է մի երեխա։ Նա գառնարած է լինում, շատ է սիրում ճամփորդել և որոշում է տեսնել աշխարհը։ Հագնում է մի զույգ ոտնաման և ճանապարհ ընկնում։ Ճանապարհին տեսնում է իր դյուցազոււն ընկերոջը։ Նրանք խոսելով շարունակում են ճանապարհը։ Վրա է հասնում երեկոն։ Նրանք կրակ են վառում, հանգստանում, ապա քաղցր քուն մտնում։ Հանկարծ արթնանում են առյուծի ահարկու մռնչյունից։ Սոված առյուծն ուզում էր նախաճաշել, սակայն դյուցազունը կռվում է և հաղթում առյուծին։ Երկրի թագավորն իմանում է, մեծամեծ նվերներ տալիս և հրավիրում ապրելու պալատում։


Ձյուն

(Ըստ Սյուզաննա Բարեղամյանի)
Զգացմունքներ ձմռան մասին․

Կամաց-կամաց շորորալով,

Սիրուն-սիրուն օրորալով,

Ճերմակ-ճերմակ պտտվելով,

Թռչկոտում, թռվռում,

Երջանկաթյուն պարգևում։

 

Ձյուն

(Ըստ Սյուզաննա Բարեղամյանի)

Հեքիաթ

Լինում է չի լինում մի մոլորված անտառ է լինում։ Անտառի բնակիչները շատ էին սպասում ձմռանը։ Ձմեռը եկավ, բայց ձյունն չեկավ։Մի քանի օր հետո ձյուն էլ եկավ։ Անտառի բնակիչնռրը շատ ուրախացան, նրանք շատ խաղացին և լավ ժամանակ անցկացրին։

images 3

 


3

— Ձմեռ արի:

— Հիմա կգամ, մի րոպե:

— Դե մի քիչ շուտ:

— Արդեն եկա:

— Ձյուն բերեցի՞ր:

— Այո, իհարկե:

Արի, արի ձմեռ: Ձմեռ ճեմակացրու մեր այգին, կուրախանանք, կխաղանք, ձնեմարդ կպատրաստենք, նոր տարի էլ կնշենք, հա, մոռացա տոնածառ էլ կդնենք ու կզարդարենք, կլուսավորենք, միայն արի, ուրախացրու մեզ։

 


Աֆրիկայում մի լիճ կա։ Այդ լիճը լցված է թանաքով։ Ինչքան ուզում ես գրի, նկարի, թանաքը չի վերջանա։ Մայարիկն էլ չի բարկանա, որ թանաքը կվերջանա։