Թիվ 154 դպրոց, 6-րդ դասարան

Category Archives: նկարաշար

Քրիստոս հարյավ ի մեռելոց

Օրհնյալ է հարությունը Քրիստոսի

Ինչպես միշտ մենք պատրաստվեցինք Զատիկին՝ ցորեն ցանեցինք, խոտը աճեց՝ գեղեցիկ զարդարեցինք, ձվիկները մայրիկիս հետ ներկեցինք, ես գեղեցիկ տիպեր կպցրի։  Զատկի օրը ընտանիքով գնացինք եկեղեցի, մոմ վառեցինք, ապա հավաքվեցինք տատիկիս տանը՝ ձվակռիվ խաղացինք, Զատիկը նշեցինք։ Երեկոյան տանը եկեղեցուց բերած մոմը վառեցինք․․․

 

 


 

This slideshow requires JavaScript.

Մենք գնացինք Չարենցի կամար։ Այնտեղ շատ գեղեցիկ էր, մեր առաջ բացվեց գեղեցիկ տեսարան՝ սարեր, գարնանային ծառեր, մի խոսքով իրական գարուն։ Հետո մենք գնացինք Գառնի, մտանք Գառնու տաճար։ Ապա խաղացինք, զվարճցանք և իջանք տեսնելու  Ազար գետը և Քարերի սիմֆոնիան։ Ինձ շատ դուր եկավ ճամփորդությունը։


Իմ աշխարհից սիրուն ու իմ աշխարից փայլուն միայն նա է ու նա։ Նա փայլում է ինչպես արև ու պսպղուն է ինչպես լուսին։ Շատ եմ սիրում քո անունը հմայիչ ու պսպղան ծաղիկները։ Քո ջրերը շատ մաքուր են ու ցանկալի, մաքուր են ու պարզ քո այգիները։

im ashxarh


DSC04171

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

Այնինչ բընության զըվարթ համերգի

Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։

 

  1. Բնության ի՞նչ պատկերներ ես տեսնում բանաստեղծության մեջ:
    Վտակ, ժայռ, անտառ, ջրվեժ։
  2. Քո կարծիքով ինչո՞ւ է բանաստեղծությունը վերնագրված “Համերգ”: Բացատրի՛ր:

Որովհետև բանաստեղծությունը բնության մասին էր, իսկ ամենագեղեցիկ երգը բնության երգն է։

  1. Բանաստեղծության մեջ ինչն է ավելի շատ՝  գո՞ւյնը,  ձա՞յնը, թե՞ շարժումը:

Ձայնը

  1. Թվարկի՛ր համերգի մասնակիցներին:

ջրվեժ դարցած վտակը և անտառը։

  1. Ի՞նչ բառերով է  հեղինակը բնութագրում ժայռին: Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր այդ բառերը:

Մտախոհ, մռայլ, մտքի ետևից ընկած


Չախչախ — Ջրաղացի կրիճակին ամրացված ու ծայրով քարի վրա ընկած փայտե շերտիկ, որի ցնցումները
հաղորդվում են կրիճակին, և ցորենը դանդաղորեն թափվում Է քարի անցքի մեջ:

քուրք- վերարկու

փոստալ — գլխարկ

tttttttttttttttttttttttttttttttttttttttttt