Թիվ 154 դպրոց, 6-րդ դասարան

Monthly Archives: Հոկտեմբերի 2017

Քանի  բառ կարող ես գտնել.

From, man, name, eight, ten, near, red, doll, live, engineer.

 

Մուտքագրել` լրացնելով բաց թողնված բառերը.

When do you usually get up? I usually get up at seven o’clock.

What is that woman. She is a teacher. What are those people ? They are workers.

I live in Pushkin street. What street do you live in?

When does your father come home? He comes home at seven o’clock.


22 հոկտեմբերի, 2012թ.,արձագանքելով hetq.am կայքէջի «Աղավնատուն գյուղում բացվեց Սուրբ Աննա եկեղեցին» հաղորդմանը, ֆեյսբուքի իմ էջում գրել էի. «Դե իհարկե, հիմա արդեն նախադեպ ունենք` Սուրբ Աննա անունով եկեղեցի: Հաջորդը կլինի Աբովյան փողոցի վրա: Մեր բարերարները հայոց սրբերի ցանկում ոչ մի կերպ չեն կարողանում հայ սրբերին գտնել, եղածներին էլ Հռմից վախեցած ժամանակների ավանդույթով շարունակում են «կեսարացի» կոչել… ազգային ավանդույթների «ջատագով» մեր եկեղեցին քանի՞ հայազգի սուրբի անունով է եկեղեցի անվանակոչել` եթե բացառենք Իջևանի Վարդանի ծառի մոտ կառուցված եկեղեցին: Ի դեպ, գյուղի բնակիչները կարծում են, որ այդ եկեղեցին էլ «Վարդանի» անունով է, քանի որ կառուցողները Գրանդ քենդիի վարդանյաններն են: Եվ հետո` սուրբը «վարդանանք» են, ուրեմն Վարդան Մամիկոնյանի անունով եկեղեցի չի կարող լինել, եկեղեցի կարող է լինել «վարդանանց» անունով…»:Գրառումս վերաբերում էր այն չարչրկված խնդրին, որ կարծես թե շարունակվում է վաղ քրիստոնեության շրջանում ձևավորված ավանդույթը, երբ Հայաստանում քրիստոնեական նոր սրբավայրերն անվանակոչվում էին բացառապես աստվածաշնչյան և համաքրիստոնեական սրբերի անուններով, չնայած ձևավորվում էր նաև հայ սրբերի ցանկը: Հայ Առաքելական Եկեղեցին միշտ խնդիր ուներ Հռոմին բացատրություններ տալու, թե ինչու ինքը երբեմն-երբեմն կարող է նաև հայ սրբեր ունենալ և նրանց անուններով` տոներ ու սրբավայրեր: Ամենաերկար «արդարացումը», կարծեմ, եղել է Սուրբ Սարգսի առիթով, որի վերաբերյալ Հայ Առաքելական Եկեղեցուն մեղադրում էին «անջատողականության» մեջ, և մեր եկեղեցին առնվազն մինչև Ներսես Շնորհալի, յոթ հարյուր տարուց ավելի, բացատրություն էր տալիս այն մասին, որ Սուրբ Սարգիսը ոչ, ոչ, հայ չէ, նա կեսարացի զինվորական է, ով մարտիրոսացել է զրադաշտական Պարսկաստանում, և հարևան Հայաստանը նրա մասունքները Հայաստան բերելով` սրբացրել է նահատակված քրիստոնյային: Այնքան երկարեց այդ «գրագրային քննարկումը», որ հայ ժողովրդական ավանդույթը հասցրեց Ս.Սարգսի անվան շուրջ վերահարմարեցնել իր առասպելները` համարյա հակաքաղկեդոնիկ դարձնելով նրան: Ժողովրդական ավանդազրույցներում Սուրբ Սարգսի տոնին հաճախակի բուքերի ժամանակ Սուրբ Սարգիսը մի հույն կամ վրացի (միջնադարյան տերմինաբանությամբ պետք է հասկանալ «քաղկեդոնիկ») է բքախեղդ անում: «Աղավնատուն գյուղում բացվեց Սուրբ Աննա եկեղեցին» Հետքի հաղորդման վերաբերյալ գրառումս ակնարկում էր բացառապես այս խնդիրը, բայց դրա շուրջ մեկնաբանությունները, ցավոք, սկսեցին քննարկել բարեգործության հարցն առհասարակ և տվյալ եկեղեցու կառուցման հովանավորի անձը` մասնավորապես: Սակայն մեկնաբանողներից մեկը շատ հուզված տեքստ էր գրել, որին, կարծում եմ, իմաստ ունի անդրադառնալ: Մեկնաբանը գրել էր. «Ամոթ ձեզ: Այդ ձեր տգիտության և չիմացության պատճառով վիրավորելով հայոց եկեղեցին, վիրավորել եք հայ ազգին, վիրավորել եք մեր ինքնագնահատականը, և ձեր նմանների պատճառով է, որ այդպես է ու ես կասեմ, որ սուրբ Աննա եկեղեցուն չվիրավորեք, այլ ոչ թե ֆեյսբուքում տառապեք, այլ ձեր ընտանիքների մասին մտածեք, մեղք ա, մեր հայ ժողովուրդի տգիտության աստիճանը հասել ա իրա գագաթնակետին, որ արդեն սկսել են իրենց սրբավայրերին վիրավորել, ամոթ, ամոթ և հազար ամոթ ձեզ…»: Այս գրության հեղինակի հուզմունքը լիովին կկիսեի, եթե գրառումն իսկապես Սուրբ Աննա նորակառույց եկեղեցու կամ առհասարակ սրբավայրերի նկատմամբ որևէ վիրավորանք պարունակեր: Այդպիսի մտադրություն, իհարկե,  չի եղել, բայց հավանաբար կարիք կա անդրադառնալու պաշտոնական սրբավայրերի անվանակոչության խնդրին:Սրբավայրի անվանակոչությունն, անշուշտ, որոշակի արժեք ներդնելու միտում ունի: Այս կամ այն անձի, սրբի անունով որևէ տարածք, առավել ևս եկեղեցի անվանակոչելու հիմքում ընկած է այդ անձի արժանիքների դրվատանքը և անուղղակի կոչ է հանրությանն այդ արժեքները շարունակելու:Այս հոդվածում կուզենայի բարձրացնել երկու հարց. ի՞նչ արժեքներ շարունակելու կոչ է անում Հայ Առաքելական Եկեղեցին որևէ եկեղեցի Սուրբ Աննա անվանադրելով, և ինչու է համառորեն շարունակվում հայազգի սրբերի անունների շրջանցումը Հայ Առաքելական Եկեղեցու կողմից:Ո՞վ է Աննան: Ըստ Նոր կտակարանի` Հիսուսի տատն է: Իր ամուսնու` Հովակիմի հետ, Աննան «տեղավորվում» է ոչ թե քրիստոնյա սրբերի շարքում, այլ «Նախակարապետք Քրիստոսի», ովքեր, ըստ հայոց սրբերի շարքերը (Աստվածաշունչական սուրբեր, համաքրիստոնեական սուրբեր և Հայազգի սուրբեր) ներկայացնող Շնորհք արքեպիսկոպոս Գալուստեանի, այն արդար հոգիներն են, «որոնք ուղղակի կամ անուղղակի, այս կամ այն հանգամանքով գետին պատրաստած ու կապուած են Քրիստոսի հետ եւ օժանդակ ու վկայ հանդիսացած են անոր ֆիզիքապէս աշխարհ գաուն առթիվ» (Շնորհք արքեպիսկոպոս Գալուստեան, Աստուածշնչական սուրբեր, Երեւան, 1997, էջ 153):Աննան առանձին սուրբ չէ, այլ միշտ իր ամուսնու` Հովակիմի հետ է հիշվում: Նրանց սրբացման խնդիրն ինքնին կասկածելի է. արդյոք քրիստոնեությունն իրավունք ուներ նախաքրիստոնեական շրջանի անձանց սրբացնելու: Իսկ Հովակիմն ու Աննան, լինելով Քրիստոսի պապն ու տատը` Մարամի ծնողները, անշուշտ քրիստոնեությունից առաջ են ապրել: Հիսուսի պապ Հովակիմը իր թոռնիկին չի հասցրել տեսնել, բայց տատ Աննան վախճանվել է իր թոռնիկի ծնունդից կարճ ժամանակ հետո: «Յովակիմ և Աննա Նոր Կտակարանի սուրբերուն կարգին անցած են լոկ Քրիստոսի նախածնողքը, այսինքն` մեծ հայրը և մեծ մայրը ըլլալուն համար, մոր կողմէ: Այլապէս` անոնք չեն յիշված Նոր Կտակարանի մէջ» (Շնորհք արքեպիսկոպոս Գալուստեան, Աստուածշնչական սուրբեր, Երեւան, 1997, էջ 153): Աննային առանձին սուրբ չտեսնելով, Հայ Առաքելական եկեղեցին նրան միշտ հիշել է իր ամուսին Հովակիմի հետ միասին և նույնիսկ հիշատակման առանձին օր չունեն, այլ «Յովակիմ եւ Աննայի յիշատակը կը կատարէ Իւղաբեր կանանց հետ»:Այսպիսով Սուրբ Աննա եկեղեցու անունը միայն հիշեցում է այն մասին, որ Հիսուս Քրիստոսը Աննա անունով տատ է ունեցել: Նրա առաքինությունները, որոնք հավանաբար եղել են, մեզ հայտնի չեն, հանրությանը այդ առաքինություններին հետևելու կոչ չկա: Նույնիսկ հայտնի չէ, թե Հովակիմի և Աննայի դուստր Մարիամին Հիսուսին ծնելու համար ընտրելիս Աստված հաշվի առե՞լ է նրա ծնողների (կամ` առնվազն նրա մայր Աննայի) առաքինությունները:  Ինչպե՞ս մարդիկ ընդօրինակեն անհայտ առաքինությունները, որոնց առկայության դեպքում Աստված գուցե կարող է նրանց թոռներին ընտրել այս կամ այն դեպքի առիթով: Երկրորդ հարցն անհամեմատ ընդարձակ է, բայց ես կսահմանափակվեմ միայն հիշեցնելով, որ Հայ Առաքելական Եկեղեցին այլևս կախված չէ որևէ կենտրոնական քրիստոնեական մարմնից և ազատ է ընտրելու իր սրբերի անվանաշարից որևէ անուն` առանց բացատրություններ տալու և հիմնավորելու իր որոշումը: Փոխարենը շատ լավ կլինի, եթե բացատրություն և հիմնավորում տրվի Հայ Առաքելական Եկեղեցու հավատացյալ հետևորդներին, առնվազն նրանց մեջ ընդօրինակելի առաքինությունները խրախուսելու նպատակով: Եթե, օրինակ, ցանկալի է տվյալ սրբավայրն անվանակոչել «սրբուհու» անունով, ապա ինչո՞վ է Աննային զիջում, օրինակ,  Սանդուխտը: Ըստ հայկական ավանդույթի, Սանդուխտը առաջին դարի քրիստոնյաներից էր, դուստրն էր հայոց Սանատրուկ թագավորի, ում հոգին լուսավորել է  Հիսուս Քրիստոսի առաքյալներից Թադէոսը: Ըստ մեզ հասած ավանդության, Սանդուխտը պայքարել է հայոց պանթեոնին նվիրված հոր դեմ, տառապանքներ է կրել և մարտիրոսացել է` այսինքն զոհվել է իր քրիստոնեական հավատի համար: Սանդուխտը «Հայ եկեղեցիին պարծանքն է և նախամարտիրոսուհին» (Շնորհք արքեպիսկոպոս Գալուստեան, Հայազգի սուրբեր, Երեւան, 1997, էջ 204): Սանդուխտի դեպքում ակնհայտ են քրիստոնեական առաքինությունները, որոնք լիովին հասկանալի կլինեին Հայ Առաքելական Եկեղեցու կողմից որևէ սրբավայր անվանակոչելու դեպքում, միաժամանակ Հայ Առաքելական Եկեղեցու հայազգի հետևորդներին կվկայեին, որ հայ ժողովրդի մեջ նույնպես քիչ չեն եղել հավատի և գաղափարի նվիրյալներ, ովքեր նույնիսկ իրենց կյանքն են զոհաբերել: Անշուշտ շատ կարևոր է, որ մենք չմեկուսանանք ընդհանուր քրիստոնեությունից, բայց մեկուսացման մի տարբերակն էլ այն է, որ մենք “ընդհանուրին” գիտենք, իսկ մեր ազգայինը պարզապես չգիտենք: Մինչդեռ մենք այս կամ այն չափով համաքայլ ենք ընթացել:Հաշվի առնելով հայոց սրբարանում հայազգի սրբերի սակավությունը և առավելապես նրանց մասին մեր խիստ սահմանափակ իմացությունները (ինչն ինքնին առանձին քննարկման խնդիր է “ազգային” հավակնություններով եկեղեցու համար), այդ անվանաշարով անվանակոչությունները կարող են կրկնվել, բայց մի կողմից կրկնվող անունները միայն կամրագրեն անունների տերերի առաքինությունների իմացությունը, մյուս կողմից գոնե հայկական  միջավայրում կիմանան, որ “մենք էլ ազգային սրբեր ունենք”: Եվ դա, գուցե, մի փոքր կնպաստի մեր ժողովրդի ոգու ամրապնդմանը:Հիմա, եթե հայ ժողովուրդն սկսի Սուրբ Աննայի` կաթոլիկ եկեղեցու կողմից ընդունված տոնը նշել, ի՞նչ պիտի ասի մեր եկեղեցին` “մի նշեք այդ տոնը, որովհետև դա հայկական տոն չէ՞”: Ինչպես ասվում է Սուրբ Վալենտինի տոնի դեպքում:



1899-թ.-Աստաֆյան-փողոց1
Նկարում Աստաֆյան փողոցն է:

 

Երևանի ամենահին փողոցները գտնվում էին Հին Երևանի ամենամեծ թաղում, որը զբաղեցնում էր կենտրոնական հատվածը։ Այն հայտնի էր նաև որպես Բուն քաղաք կամ Շահար ( պարսկերեն`  քաղաք):
Դա  այն հատվածն էր, ուր այժմ գտնվում են  «Երևան» հյուրանոցը, «Մոսկվա» կինոթատրոնը և նրա շուրջը եղած տարածությունները։ Քանի որ Երևանը երկար ժամանակ պարսկական տիրապետության տակ էր մնացել, ուստի նրա կենտրոնն էլ Շահար կոչեցին։ Շահարում էր գտնվում քաղաքի կենտրոնական` Աստաֆյան (այժմ Աբովյան) փողոցը, որից դեպի աջ ու ձախ, հյուսիսից հարավ  անցնում էր Բժշկական փողոցը (այժմ Թումանյան)։ Այժմյան Թումանյան և Աբովյան փողոցների անկյունում գտնվում էր Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին, որը 1930-ական թվականներին Խորհրդային իշխանությունների որոշմամբ քանդվել է, և տեղում կառուցվել է «Մոսկվա» կինոթատրոնի շենքը:

Saint_Peter_and_Paul_Church,_Yerevan Աստաֆյանով շարունակելով հասնում ես Եկեղեցական փողոցը  (այժմ Սայաթ- Նովայի), որն այդպես էր կոչվում, քանի որ փողոցի անկյունում էր գտնվում  (ներկայիս Աբովյան — Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում)  Սուրբ Աստվածածին կամ Կաթողիկե եկեղեցին։

thumb_2753_default_listԱյն, ի տարբերություն Պողոս-Պետրոսի, համեմատաբար փոքր էր, բայց բարետես էր։ Այժմ Կաթողիկե եկեղեցին Երևանի Կենտրոն համայնքի  գործող եկեղեցիներից է: Եկեղեցական փողոցի վերջում գտնվում էր Գեթսեմանի մատուռը, որի տեղում այժմ կառուցված է Երևանի Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական Թատրոնի շենքը:

Գեթսեմանի_մատուռ

 


Նախագծի նպատակն է սովորողին ծանոթացնել փոքրիկ, լրացնող հմտությունների, որոնք կօգնեն ավելի հեշտ առօրյայում կիրառել ջինսե հագուստները: Նախագծի ընթացքում կսովորեն տիրապետել նաև   ոճերի  համադրության գաղտնիքներին ու նոր նյութերով աշխատելու հմտություններին:

Քայլ 1

Հիշում ենք, թե ինչ ջինսե հագուստներ ունենք մեր զգեստապահարանում ( նախընտրելի է տաբատներ, կիսաշրջազգեստներ և պիջակներ): Այնուհետև էսքիզներ ենք անում՝ պատկերացնելով, թե ուրիշ ինչ ձևով ենք ուզում այն կրել: Փորփրում ենք համացանցը, կարծիքներ ենք փոխանակում: Մտածում ենք, թե ինչ սիրելի աքսեսուարներ ունենք կամ ինչ կարող ենք ստեղծել տեղում, որոնք կօգնեն լրացնել ու փոփոխել մեր՝արդեն իսկ կիրառվող ոճը. օրինակ՝ գլխարկ, ակնոց, գոտի, զարդեր, վզկապ և այլն:

Քայլ2

Արդեն բերված հագուստներն ու աքսեսուարները փորձում ենք համադրել: Խոսում ենք գույների, ծավալների, ոճերի, դրանք միասին օգտագործելու հնարավոր տարբերակների մասին: Մտածում ենք, թե որ տարբերակին ինչ  սանրվածք ու դիմահարդարում հարմար կլինի:

Քայլ 3

Վերջնական էսքիզներ ենք անում, ընտրում մի քանիսը, մշակում դրանք: Տեղում պատրաստում ենք փոքր լրացնող աքսեսուարներ՝ օղեր, գլխարկի զարդ, պիջակի գրպանի զարդ-թաշկինակ և այլն: Այստեղ հարկավոր կլինեն նյութեր՝ ֆետր, թուղթ, լար, փոքր կտորներ, փետուրներ, ուլունքներ, ժապավեններ, մկրատ, թելեր և այլն:

Ամբողջ ընթացքը  լուսանկարում ենք, տեղադրում մեր բլոգերում:

Քայլ4

Որոշում ենք, թե որտեղ ենք ցուցադրելու, ընտրում ենք երաժշտությունը:

Քայլ5

Ցուցադրում ենք, լուսանկարում ենք, վերջում խոսում ենք մեր տպավորությունների մասին, մտածում, թե մյուս անգամ ինչ հետաքրքիր նախագիծ կարելի է անել:


1. Слова стоят в неверном порядке. Поменяйте так, чтобы было верно
Огурцы растут на грядке.
Малыши играют в прятки.
Поросята спят в овраге.
Волки воют на луну.
Рыбы плавают по дну.
2. Допишите предложения.
1.  Волк и медведь живут в лесу.
2. У зайца длинные уши и короткий хвост .
3. У лисы короткие уши и пушистый хвост.

Գույնզգույն տերևները զվարթ խաղում էին: Մեկ էլ քամին է գալիս: Վախից տերևները թաքնվում են: Քամին գնում է, տերևները ձայն են տալիս իրենց ընկեր կաղնուն: Կաղնին կանգնում է քամու դիմաց և իր ուժով ու մեծությամբ քամուն կանգնեցնում: Քամին փորձում է կաղնուն տապալել, բայց իզուր: Մի քանի փորձից հետո քամին հոգնում է, թուլանում և հեռանում: Այդ պահից սկսած քամին սկսում է վախենալ կաղնուց:


p9210082

Առավոտյան արթնացա և մտածում էի, որ սովորական ճանփորդություն է լինելու,  բայց քանի որ աշուն է, և մենք գնում էինք իրական աշուն տեսնելու, ես համոզված էի, որ ես տեսնելու եմ շատ գեղեցիկ բնություն: Մենք գնացինք  Մեղրաձորի Թեժայռուք վանական համալիր, որը կառուցվել է 1196-1199թվականներին: Մարմարիկ գյուղի միջնակարգ դպրոցից մեզ միացան մեր տարիքի երեխաներ և երբ մենք բարձացանք  Մեղրաձորի Թեժառույք վանական  համալիր:  Մենք բարձրացանք  մի արահետով, որը երկու կողմից պատված էր աշնանային ծառերով, մեր ոտքերի տակ խշխշում էին գունավոր տերևները: Բարձրանալուց արտասանում էինք Համո Սահյանի բանաստեղծությունները աշնան վերաբերյալ: Երբ հասանք տեղ, ես տեսա, որ իմ սպասելիքներն անհամեմատելի էին մեր տեսած գեղեցկության մոտ: Եկեղեցում մենք երգեցինք Կոմիտասի երգերը:

Մեր նպատակներից մեկն էլ նկարչական պլեներն էր: Մեր հետ մենք վերցրել էինք նկարչական պարագաներ: Գալուց առաջ մենք նկարեցինք: Ես նկարեցի մեզ շրջապատող բնությունը:

 

img_5272


  1. This is Matthew’s homeswork.

Սա Մաթևոսի տնային աշխատանքն է:

  1. The boy’s pants are black.

Տղայի շալվարը սև է:

  1. That bird’s fathers are yellow.

Թռչունի փետուրները դեղին են:

  1. This is Sarah’s jaket.

Սա Սառայի ժակետն է:

  1. The dog’s toy is noisy.

Շան խաղալիքը աղմկոտ է:

  1. My class’ projects are fantastic.

Իմ դասարանի ծրագիրը ֆանտաստիկ է:

  1. Are these grandama’s quarters?

Սրանք տատիկի բնակարաններն են?

  1. The horses’ stalls are clean naw.

Ձիերի ախոռները մաքուր են հիմա:

  1. Bob’s uniform needs to be washed.

Բոբի համազգեստը լվաննալու կարիք ունի:

  1. The baby’s rattle is pink.

Երեխայի շրխկան խաղալիքը վարդագույն է:

 

It’s my teacher’s dress.

It’s my mother’s hat.

It’s my father’s car.

They’re my brother’s sock’s.

It’s Sona’s doll.