Թիվ 154 դպրոց, 6-րդ դասարան

Monthly Archives: Ապրիլի 2016

 

Լինում  է  չի լինում ոչ մի բանից ժպիտ է լինում:  Որշում  է  հյուր  գնալ ոչ մի բանից երեխաներին,  որ  ուրախանան: Նա գնում է, գնում և հանդիպում է նապաստակին:  Ոչ մի բանից ժպիտը ժպտում է նապաստակին  և  նա սկսում է թռշկոտել  դաշտով մեկ: Ոչ մի բանից ժպիտը ժպտում է երկնքին և արևը փայլփլում է, ժպտում է ծիտիկներին և ծիտիկները ծլվլում են, ժպտում է առվակին և առվակը կչկչալով վազում է, ժպտում է ծաղիկներին և ծաղիկները բացվում են: Ոչ մի բանից ժպիտը հասնում է երեխաներին, նրանց  հետ  պարում է, ուրախացնամ: Օրը վերածում է խաղի և ուրախության:  Ոչ մի բանից ժպիտը տոն է պարգևում բոլորին և տուն գնում:

Image result for ժպիտ


Լինում է չի լինում մի թարս մարդ է լինում: Մի արևոտ օր նա հագնում է իր թարս կոշիկները, վերցնում թարս սրբիչն ու լողազգեստը և գնում ծովում լողանալու:

Պարզվում է, որ ծովն էլ է թարս ու գտնվում է երկնքում, իսկ երկինքը ծովի տեղում է, ներքևում: Թարս մարդը լողում է թարս ծովում թարս ձկների հետ: Հետո դուրս է գալիս ծովից ու քանի որ արևը երկնքում էր շողշողում, իսկ  երկինքը ներքևում էր, գլխիվայր կախվում է ու արևային լոգանք ընդունում: Թարս մարդը արևի տակ մի լավ սպիտակում է ու գնում տուն: