Թիվ 154 դպրոց, 6-րդ դասարան

Monthly Archives: Մայիսի 2018

 

Որսորդը գնաց սաղարթախիտ անտառ որսի։ Նա լսեց ոռնոց, ապա տեսավ մի գայլ։ Կամաց-կամաց  նա մոտեցավ որսին և կրակեց։ Հոգնածությունից թուլացած որսորդը գնաց տուն և քաղցած հարազատներին ասաց․

-Այսօր ճոխ ընթրիք ենք ունենալու և այդ պատճառով մենք կօգտագործենք արծաթազօծ ամանները։

Հաջորդ օրը նրանք ընտանիքով գնացին դաշտ։ Այնտեղ տեսան նուրբ թերթերով ծաղիկներ, որոնք այնքան նուրբ ու գեղեցիկ էին, որ նրանք ուրախությունից սկսեցին երգել, պարել և նույնիսկ սուլել:

 


Я хотела бы, чтобы моя семья летом путешествовала. Потому что в мире есть много красивых мест. Правда сложно выбрать что-то одно, но особенно я хочу побывать в каком-нибудь древнем городе, или в Египте и узнать что-то о древних людях, а еще найти что-то древнее. Я хотела бы посетить самое красивое место на Земле, правда я не знаю где это место, но как только я его увижу, я сразу пойму, что это именно оно.

 


Ծիծեռնակը բույն էր շինել մեր տան կտուրին։ Ամեն գարնան վերադառնում էր հարավից և սկսում վերանորոգել բույնը։ Ծիծեռնակի վերադարձը ուրախություն էր պարգևում մեզ։ Նա իր զվարթ ու քաղցր ձայնով ծլվլում էր մեր կտուրի տակ։ Որոշ ժամանակ հետո լսվում էր ճուտիկների ուրախ ճիչը։ Մայր ծիծեռմակն իր կտուցով կեր էր բերում ձագուկների համար։

 Մի անգամ դեղնակտուցներից մեկը ձգվեց բնից ու ընկավ ներքև։ Մայրը ծղրտաց ու նետվեց ձագի հետևից։ Նա բերանով բարձրացրեց չարաճճի ձագուկին ու դրեց բնի մեջ։

 


Այգում նրբաթերթ, բազմերանգ ծաղիկները քնքշորեն պարում էին զեփյուռի տակ։ Մերին զվարթ թռչկոտելով մտավ այգի և երկու եղևնիների միջև տնկեց իր սիրած վարդի թուփը։ Երեկոյան գայլի ոռնոցից Մերին արթնացավ և վազեց ծաղկի մոտ։ Տեսնելով անվնաս վարդի թուփը, նա հանգստացած վերադարձավ անկողին։ Հաջորդ առավոտ Մերին նորից գնաց այգի և մնաց այնտեղ ամբողջ օրը։ Երեկոյան երկինքը սևակնեց և նա գնաց տուն։ Մի քանի րոպեից անձրև եկավ, ապա սկսվեց կարկուտը։ Մերին շատ էր անհանգստանում իր վարդագույն վարդի համար։ Երբ կարկուտը դադարեց, Մերին վազեց այգի և տեսավ, որ եղևնիները պաշտպանել են վարդի թուփը քամուց և կարկուտից։ Նա տեսավ, որ եղևնիները սեղմվել են իրար և ծածկել վարդին։ Մերին քաղցր մտքերով գնաց տուն։ Նա երախտապարտ էր եղևնիներին։

Այս դեպքից հետո ամեն նոր տարի Մերին պարգևատրում էր եղևնիներին՝ գեղեցիկ խաղալիքներով և տոնական լույսերով զարդարելով։


Без названияՄաքԴոնալդսը աշխարհի համբուրգերների ամենամեծ ռեստորանային ցանցն է և գործում է աշխարհի 119 երկրներում։ Այն օրական ընդունում է 68 միլիոն հաճախորդ տարբեր երկրներից։  Այն հիմնադրվել է 1940 թվականին մայիսի 15-ին ԱՄՆ-ում որպես խորովածի թոնրատուն երկու եղբայրների՝ Ռիչարդ և Մորիս ՄաքԴոնալդների կողմից։ Ավելի ուշ՝ 1948 թվականին նրանց է միանում բիզնեսմեն Ռեյ Քրոքը, ով էլ հենց  Կալիֆորնիա նահանգի Բեռնարդինո քաղաքում հիմնում է համբուրգերի առաջին  ռեստորանը ։ Հետագայում ճաշացանկը համալրվում է նոր ուտեստներով։ Դրանցից էին չիսբուրգերները,  ֆրիները, տապակած ճուտը, ըմպելիքներն ու այլ մթերքներ։
Որպես անվանում «ՄաքԴոնալդս»-ը ամերիկյան առևտրի շուկայում առաջին անգամ հայտնվել է 1961 թվականի մայիսի 6-ին։ Նույն տարվա սեպտեմբերի 13-ին ստեղծվեց նաև լոգոն՝ «M»-տառի գծապատկերով և 1968 թվականի 18-ին այն դարձավ ոսկեձույլ կամարիկ։

Հետաքրքիր փաստեր

  • Հիմնադիր Ռեյ Քրոքը ստեղծել է հատուկ հիմնադրամ։ Այն աջակցում է ալկոհալային կախյալ հիվանդների, շաքարախտի պայքարի և բուժման միջոցներ ձեռք բերելու գործում։ Այն կից է գործում Դորդմունդի բշժկական համալսարանին։
  • ՄաքԴոնալդսի ռեստորաններ օրական այցելում է 68 միլիոն մարդ, դա ավելի մեծ թիվ է, քան Մեծ Բրիտանիայի բնակչությունը։
  • Այն աշխարհում խաղալիքների արտադրության ամենամեծ տարածող կազմակերպությունն է։
  • Անգլիայի թագուհին ունի սեփական ՄաքԴոնալդս իր Բեքինգհեմ պալատի մոտ։
  • Տարեկան ավելի քան 80,000 ուսանող է ավարտում ՄաքԴոնալդսի Համբուրգեր համալսարանը՝ Համբուրգերոլոգ մասնագիտությամբ բակալավրի աստիճան ստացած։
  • ՄաքԴոնալդսի ռեստորանը մեկ վայրկյանում վաճառում է 75 համբուրգեր։
  • Ամեն 8 ամերիկացուց մեկը  աշխատել է ՄաքԴոնալդսում։
  • Ամեն տարվա հոկտեմբերի 16-ին ՄաքԴոնալդսի դեմ բողոքի ակցիա է իրականացվում Անգլիայի Գրինփիսի (London Greenpeace) կողմից։
  • Երկրի բնակչության 50%-ը դեմ է ՄաքԴոնալդսի աշխատանքին և գոյությանը, իսկ մյուս 50%-ը հաճելիորոն համաձայն է համբուրգերների գոյությանը։

Ջեյմի Օլիվերը ցույց է տվել, թե իրականում ինչից են պատրաստված Մաքդոնալդսի համբուրգերները

Շեֆ-խոհարար Ջեյմի Օլիվերը վերջերս հաղթել է  արագ սննդի աշխարհի խոշորագույն ցանցերից մեկի դեմ մղվող «ճակատամարտում»: Օլիվերը ցույց տվեց, թե իրականում ինչից են պատրաստված Մաքդոնալդսի համբուրգերները, իսկ ֆիրման հայտարարեց, որ կփոխի իր բաղադրատոմսը:

Ըստ Օլիվերի` տավարի յուղը զտում են ամոնիումի հիդրօքսիդում, իսկ հետո ավելացնում են համբուրգերի մեջ: Խոհարարի ներկայացնելով` առանց այդ պրոցեսի տվյալ սնունդը համարվում է մարդու կողմից օգտագործման համար անպիտան:

Շեֆ-խոհարար և հեռուստահաղորդավար Ջեյմի Օլիվերը, ով պատերազմ է սկսել արագ սննդի արդյունաբերության դեմ, ասում է հետևյալը. «Սկզբունքորեն մենք վերցնում են մթերք, որն իրականում հարմար է միայն շների համար, բայց այս պրոցեսից հետո պիտանի կարող է դառնալ նաև մարդու համար»:

Բացի մսի ցածր որակը, ամոնիումի հիդրոքսիդը վնասակար է առողջությանը: Ընդ որում` Օլիվերը պրոցեսն անվանում է «գույնի ավելացման պրոցես»:

«Խելամիտ մարդու ինչի՞ն է պետք իր երեխաներին կերակրել ամիակ պարունակող մսով»,- հարցրել է արագ սննդի արդյունաբերության դեմ պատերազմող խոհարարը:

Իր հաղորդումներից մեկում Օլիվերը ցուցադրում է երեխաներին, թե ինչպես է պատրաստվում խճողակը մսի մնացորդներից (յուղից, կաշվից և ներքին օրգաններից)՝ ամոնիումի օգտագործմամբ:
Ընդ որում՝ ամոնիումի հիդրոքսիդի օգտագործումը արտադրական պրոցեսի մաս է համարվում’ երաշխավորված ԱՄՆ-ի Գյուղատնտեսության նախարարության կողմից, իսկ օգտագործողները կարող են և չիմանալ, որ իրենց սննդի մեջ կան քիմիական բաղադրիչներ:

Իր պաշտոնական կայքում McDonald’s-ը հավաստում է, որ ընկերությունն ունակ է արտադրել այդքան էժան համբուրգերներ, քանի որ իր մեծաքանակ գնումների պատճառով այն կարող է միս գնել առավել ցածր` մեծածախ գներով: Բացի այդ, կայքում ասված է, որ ֆիրման բաղադրատոմսի փոփոխության վերաբերյալ որոշում է ընդունել ոչ Ջեյմի Օլիվերի արշավի հետ կապված:

McDonald’s-ը մոտենում է Հայաստանին

McDonald’s-ի շուրջ կրքերը թեժացան այն բանից հետո, երբ վրացի գործարար Թեմուր Չկոնիան հայտնեց, որ մտադիր է McDonald’s բացել։ Միաժամանակ նա մանրամասն նկարագրել է շինության տեսակը և տվյալներ ներկայացրել հայկական շուկայի մասին։

Նրա խոսքով` մեկ McDonald’s կառուցելու համար անհրաժեշտ է 1500 քմ տարածք, իսկ Հայաստանի տարածքում կարելի է կառուցել ցանցի 8 ռեստորան, որտեղ կարող է աշխատել մինչև 30 տարեկան շուրջ 1500 մարդ։
Տեղի գործարարները կասկածում են McDonald’s ցանցի բացմանը։ Չէ՞ որ շատ հայ գործարարներ պայքարել են Հայաստանում McDonald’s բացելու իրավունքի համար։ Հայաստանում առաջիկայում չի կարող իրագործվել նման ծրագիր։ Հայաստանում ապրում է շուրջ 3 մլն մարդ, հետևաբար, այստեղ չի կարող լինել հինգից ավել McDonald’s:

 

 


կուրծք- (կազմախոսություն) Մարդու մարմնի առջևի մասը՝ պարանոցից մինչև փորը:

տերհայր — քահանա

թաթեր — (եզակի՝ թաթ, թաթուհի) [գոյական]  Ադրրբեջանում և Դաղստանում ապրող իրանական ժողովուրդ:


  • Բլոգումդ բնութագրի՛ր և նկարագրի՛ր դերվիշին, թագավորին և ջուլհակին:

Դերվիշը շատ ինքնասեր և կասկածելի էր։

Թագավորը միքիչ ջղայն էր։

Ջուլհակը շատ խելացի էր։

  • Ո՞ր կերպարը ամենաշատը հավանեցիր և ինչո՞ւ:

Ջուլհակը, որովհետև նա խելացի էր։

  • Հեքիաթից դո՛ւրս գրիր քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը:

Շահ-Աբասը, որ շատ արհեստասեր թագավոր էր, գովեց ջուլհակին և հետո հարցրեց.

  • — Ի՞նչ արիր իմ սագերին, լավ փետրեցի՞ր, թե՞ ոչ…
  • — Ո՛ղջ լինի թագավորը, այո՛, լա՜վ փետրեցի, ահա՛ նրանց փետուրները,— ասաց ջուլհակը և թագավորի առջևը դրավ մի պարկ ոսկի։
  • — Քե՛զ են արժանի այդ ոսկիքը,— ասաց թագավորը,— դու ավելի օգտակար գործադրություն կգտնես դրանց համար։ Մի այդքան էլ իմ գանձարանից ստացիր և մի մեծ գործարան բաց արա. թող ծաղկի քո արհեստը իմ երկրիս մեջ։ Այսուհետև իմ պալատի դռները միշտ բաց են քեզ համար, թող իմ հովանավորությունը լիուլի տարածվի քո իմաստուն ժառանգների և քո ազգի վրա։
  • Եթե դու լինեիր ջուլհակի փոխարեն, ինչպե՞ս կլուծեիր դերվիշի այդ բարդ հանելուկը:

Կկիսեի շրջանը մի քանի մասի և կխնդրեի, որ ամեն ի տեղ մի մարդ նստի։

Безымянный


dsc03979

Այս խորհրդավոր տոնը նշվում է Քրիստոսի Հարության 40-րդ օրը՝ 35 օրվա շարժունակությամբ՝ ապրիլի 30-ից հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածում՝ հինգշաբթի: Այն խորհրդանշում է մարդու և բնության անբաժանելի կապը:
Ժողովրդական լեզով Համբարձման տոնը կոչվում է նաև վիճակ:
Համբարձման տոնից մեկ օր առաջ, չորեքշաբթի օրը, հարսներն ու աղջիկները յոթ աղբյուրից յոթ բուռ ջուր, յոթ տեսակ ծաղիկ, հոսող առվից յոթ տեսակ քար էին հավաքում, դաշտերից ու այգիներից ծաղիկներ էին քաղում և փնջեր կապում, որոնցից մեկը խաչաձև էր լինում և կոչվում էր Ծաղկամեր, որը տոնի ավարտին նվիրվում էր եկեղեցուն: Քաղած ծաղիկների մեջ գերիշխում էին դեղին գնարբուկը, կարմիր կուժկոտրուկները,  աղբրաց արյունը, ալ վարդակակաչը:
Աղբյուրներից հավաքած ջուրը կուլայի մեջ էին լցնում, յուրաքանչյուրը մի իր էր գցում և գեղեցիկ ծաղիկներով զարդարում էին այն: Կուլան ծաղկեփնջերի հետ միասին թաքցնում էին, որ տղաները չգողանային: Փարչը պիտի մնար բաց երկնքի տակ, որպեսզի Համբարձման գիշերվա աստղազարդ երկնքի լույսն ընկներ ծաղիկների վրա և առավոտյան ցողով օծվեին վիճակի ծաղիկները:
Հինգշաբթի առավոտյան ջանգյուլումի մասնակիցները տնետուն էին շրջում, տանտիրուհուն, հարսին կամ աղջկան նվիրում էին ծաղկեփունջ` նրանցից ստանալով կաթ, բրինձ, ձու, քաղցրավենիք, միրգ, երբեմն նաև մանրադրամ: Վիճակահանությունից հետո երեխաները գնում էին այգիներ, դաշտեր`կաթնով ճաշակելու:
Համբարձման տոնը կոչվում է նաև «Ջան գյուլում», որովհետև վիճակի տողերը վերջանում են «Ջան գյուլում, ջան ջան, ջան ծաղիկ, ջան, ջան» բառերով: Ջան գյուլումը գարնան, ծաղկի, մասնավորապես վարդի փառաբանությունն է:

Տոնը Հայաստանի տարբեր շրջաններում յուրովի է նշվում: Սակայն նախապես կատարվում է ծաղկահավաք: Տոնի ժամանակ ամենուրեք կատարվում է վիճականահություն և պարզվում, թե տվյալ տարում որ աղջիկն է ամուսնանալու: Տոնի օրը ջրով լի կուժերի մեջ գցում են ծաղիկների տերևներ և աղջիկներին պատկանող զանազան իրեր: Այնուհետև դեռահաս մի աղջկա հագցնում են հարսի զգեստ, վերցնում կժերը, ծաղիկները և շրջում տնետուն: Այս ամենը զուգորդվում են երգերով, կատակներով և դրամահավաքով: Հետո սկսվում է վիճակահանությունը, ում պատկանում է առաջին իրը, նրան մոտալուտ ամուսնություն է սպասվում: Կժից հանում են մյուս իրերը, որոնց պատկանող անձանց խրատներ և բարեմաղթանքներ են տրվում: Այդ տոնը լավագույնս նկարագրվում է Հովհաննես Թումանյանի «Անուշ»-ը պոեմում: Այսօր էլ Հայաստանի որոշ շրջաններում պահպանվել են տոնից առանձին բաղադրիչներ. Կարելի է հանդիպել մի խումբ վառ պատանիների, որոնք երգում են այդ տոնին բնորոշ «Ջանգյուլում» երգը (Ջանգյուլումը այդ ժամանակ աճող ծաղիկ է):
Ահա Համբարձման տոնի մի քանի խաղիկ.

Սարից ելավ ձիավոր,                            Ուխտավոր ես, ուխտ արա,
Սաղմոսը ծոցին սովոր,                          Սրտիս իղձը կատարա,
Սաղմոսը վարդ էր դարձել,                     Սուրբ Խաչ ուխտի գնալու
Լեզուն բլբուլ էր դարձել:                       Ախպեր, դու մի ճար արա:

Կանաչ տեղը պարում եմ,                        Բարի լուս ջան , բարի լուս,
Պարի միջին խաղում եմ,                        Աստված պահի մեր երկուս,
Կաքավի պես նազելով՝                           Ձեռ-ձեռի տանք, ելնենք դուս
Ընկերներիս դաղում եմ:                         Դուշման տեսնի, կտրի լուս:

Մանի -մանի մանեցի,                          Ես սարի սովոր հավք եմ,
Ոսկե թելը գործեցի,                             Դեղին թևավոր հավք եմ,
Անուշ-անուշ խոսելով՝                         Ինձ բաց թողեք, որ թռնեմ,
Ես քո սիրտը շահեցի:                           Երամի սովոր հավք եմ: