Թիվ 154 դպրոց, 6-րդ դասարան

Category Archives: Ընտրությամբ գործունեություն

Իմ պատրաստած ֆետրից նապաստակը

This slideshow requires JavaScript.

Իմ պատրաստած վզնոցը

DSC04093


Նախագծի նպատակն է սովորողին ծանոթացնել փոքրիկ, լրացնող հմտությունների, որոնք կօգնեն ավելի հեշտ առօրյայում կիրառել ջինսե հագուստները: Նախագծի ընթացքում կսովորեն տիրապետել նաև   ոճերի  համադրության գաղտնիքներին ու նոր նյութերով աշխատելու հմտություններին:

Քայլ 1

Հիշում ենք, թե ինչ ջինսե հագուստներ ունենք մեր զգեստապահարանում ( նախընտրելի է տաբատներ, կիսաշրջազգեստներ և պիջակներ): Այնուհետև էսքիզներ ենք անում՝ պատկերացնելով, թե ուրիշ ինչ ձևով ենք ուզում այն կրել: Փորփրում ենք համացանցը, կարծիքներ ենք փոխանակում: Մտածում ենք, թե ինչ սիրելի աքսեսուարներ ունենք կամ ինչ կարող ենք ստեղծել տեղում, որոնք կօգնեն լրացնել ու փոփոխել մեր՝արդեն իսկ կիրառվող ոճը. օրինակ՝ գլխարկ, ակնոց, գոտի, զարդեր, վզկապ և այլն:

Քայլ2

Արդեն բերված հագուստներն ու աքսեսուարները փորձում ենք համադրել: Խոսում ենք գույների, ծավալների, ոճերի, դրանք միասին օգտագործելու հնարավոր տարբերակների մասին: Մտածում ենք, թե որ տարբերակին ինչ  սանրվածք ու դիմահարդարում հարմար կլինի:

Քայլ 3

Վերջնական էսքիզներ ենք անում, ընտրում մի քանիսը, մշակում դրանք: Տեղում պատրաստում ենք փոքր լրացնող աքսեսուարներ՝ օղեր, գլխարկի զարդ, պիջակի գրպանի զարդ-թաշկինակ և այլն: Այստեղ հարկավոր կլինեն նյութեր՝ ֆետր, թուղթ, լար, փոքր կտորներ, փետուրներ, ուլունքներ, ժապավեններ, մկրատ, թելեր և այլն:

Ամբողջ ընթացքը  լուսանկարում ենք, տեղադրում մեր բլոգերում:

Քայլ4

Որոշում ենք, թե որտեղ ենք ցուցադրելու, ընտրում ենք երաժշտությունը:

Քայլ5

Ցուցադրում ենք, լուսանկարում ենք, վերջում խոսում ենք մեր տպավորությունների մասին, մտածում, թե մյուս անգամ ինչ հետաքրքիր նախագիծ կարելի է անել: