Նայում եմ պատուհանից, տեսնում ճերմակ փաթիլներ: Կարծես ամեն ինչ սառել է, և միայն ճերմակ փաթիլներն են պարում աչքերիս առաջ: Կամաց ծածկում են ծառերի ճյուղերը: Կարծես փաթիլներն իմ երազից են փախել: Այդ ամենը մի նկար է, մի կախարդանք, մի երազ: Անմոռանալի պատկեր, որը կենդանացել է:

     Ասես ձյունը հետևել է ինձ, իսկ հիմա հիշեցնում է բոլոր զվարճալի և հուզիչ ակնթարթները, այն ակնթարթները, որոնք եղել են տարիներ առաջ և դեռ պետք է լինեն:

     Պատկերի արդյունքը снег- ի համար