Թիվ 154 դպրոց, 6-րդ դասարան

Category Archives: տեսահոլովակ

Եղևնին  փոքրիկ՝ ամռանը  կանաչ գույն է միշտ լինում,

Իսկ ձմռանը, ցուրտ ձմռանը, արծաթով է փայլում:

Զարդարում են փողոցները, դիմակներ են վաճառում,

Իսկ փոքրիկ կանաչ ծառերը սպասում են ու ժպտում:

Նոր տարվա պայծառ լույսերը մեկ վառվում են, մեկ մարում,

Եվ տեսնում են փոքրիկները այդ հեքիաթը գույնզգույն:


Բլոգումդ բնութագրի՛ր Հասանին և դերվիշի շոր մտած Հարուն Ալ Ռաշիդ թագավորին:

Դերվիշ – հետաքրքասեր, կասկածող։

Հասան – ուրախ, քեֆ անող, հյուրասեր։Հեքիաթը կարդալուց-ավարտելուց հետո գրի՛ր կարծիքդ, տպավորություններդ այս հեքիաթի մասին՝ նշելով նաև՝ ինչը հավանեցիր կամ չհավանեցիր և ինչո՞ւ: Տեղադրիր բլոգումդ

Լավն էր, զվարճալի, հետաքրքիր։ Ինձ դուր եկավ հեքիաթը, շատ իմաստավոր հեքիաթ էր, ինձ դուր եկավ այն հատվածը, որտեղ թագավորը դարձավ դերվիշ։


Դդումը շատ օգտակար է, որը և ուտեստ է և դեղամիջոց: Այն պարունակում է ածխաջրեր, սպիտակուցներ, կալցիում, մագնեզիում, վիտամին A և E: Դդումն օգտագործվում է ապուրների, կարկանդակների, հացերի և դեսերտների պատրաստման մեջ: Այն կարող եք ձեռք բերել տարվա բոլոր եղանակներին:
Դդումի չորացրած կամ աղացած սերմերը հաճախ ավելացնում են աղցանների ու նախաճաշերի մեջ, ինչպես նաև դդումով ստացվում են շատ համեղ խորտիկներ:

Դդումով կոտլետ

Բաղադրությունը`

  • 500 գրամ դդում
  • 2 հատ ձու
  • 2 պճեղ սխտոր
  • 5 ճ/գ ալյուր
  • 5 կապ սամիթ
  • աղ
  • սև պղպեղ
  • ձեթ

Պատրաստման եղանակը`

1.Դդումը մաքրել և անցկացնել խոշոր քերիչով:2.Սխտորը անցկացնել մանր քերիչով, իսկ սամիթը մանր կտրատել: Ավելացնել քերած դդումի վրա:
3.Ավելացնել նաև ձուն, ալյուրը, աղը և պղպեղը: Բոլորը միասին լավ խառնել:
4.Թավայի մեջ ձեթը տաքացնել, ճաշի գդալով խճողակից դնել տաքացրած ձեթի մեջ, կոտլետի տեսք տալ և երկու կողմից կարմրացնել: Պատրաստի կոտլետները դնել խոհանոցային անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ ձեթը քամվի:Կարելի է մատուցել և սառը, և տաք վիճակում:
Բարի ախորժակ

Պիրոգ կաթնաշոռով և դդումով

    Պատրաստման եղանակ

Մթերքի քանակությունը նշված է 25 սմ տրամագծով և 7 սմ բարձրությամբ ձևամանի համար: Թխված պիրոգի բարձրությունը լինում է մոտ 5-6 սմ:
Դդումը մաքրում ենք, խորանարդաձև կտրատում, վրան սառը ջուր լցնում, հասցնում եռման ու մարմանդ կրակի վրա եփում մինչև փափկելը (կարելի է եփել նաև գոլորշու վրա): Դդումը եփում ենք 10-12 րոպե, իսկ պատրաստ լինելը ստուգում ենք պատառաքաղով:

Պատրաստում ենք խմորը: Ձվերն ու շաքարավազը 30-60 վայրկյան հարում ենք (շաքարավազը պետք է գրեթե ամբողջությամբ լուծվի): Այս խմորի համար պարտադիր չէ, որ ձվերը լավ փրփրեցնենք, ուստի կարելի է հարել ձեռքի հարիչով: Հարած ձվերին ավելացնում ենք թթվասերն ու փափկացրած կարագը և թեթևակի հարում ենք մինչև համասեռ դառնալը: Եթե կարագը լրիվ չի լուծվել, ոչինչ: Ալյուրի մի մասը խառնում ենք փխրեցուցիչի հետ, մաղում կարագով ու ձվով զանգվածին: Գդալով խառնում ենք, որպեսզի գնդիկներ չմնան: Մնացած ալյուրը մաղում ենք սեղանին, վրան լցնում կաթսայի մեջ եղած խմորը և փափուկ ու կպչուն խմոր հունցում: Թաղանթով ծածկում ենք և 30 րոպեով տեղափոխում սառնարան:
Պատրաստում ենք միջուկը: Եփած դդումը լցնում ենք մաղի մեջ և թեթևակի հովացնում: Ավելացնում ենք խորանարդաձև կտրատած խնձորը, շաքարավազը, դարչինն ու օսլան: Ընկղմվող բլենդերով խյուս ենք դարձնում: Կաթնաշոռը, ձվերը, շաքարավազը, օսլան, թթվասերն ու վանիլինը խառնում ենք ու խյուս դարձնում:
Սառեցրած խմորը գնդում ենք, որպեսզի խմորի հետ աշխատելը հեշտ լինի: Սեղանի վրա ալյուր ենք ցանում, խմորը մոտ 8 մմ հաստությամբ գրտնակում: Գրտնակած խմորի տրամագիծը պետք է հավասար լինի ձևամանի տրամագծին + կողքերի բարձրությունը: Եթե գրտնակած խմորն իդեալական կլոր չէ, ոչինչ, կարելի է ձեռքով ուղղել:
Ձևամանը բուսայուղում ենք, խմորը դնում մեջը և ձևավորում կողքերը: Խմորի բոլոր հատվածները պետք է ունենան նույն հաստությունը:
Կենտրոնում շերտ-շերտ լցնում ենք դդումով ու կաթնաշոռով միջուկները:
Ամեն մի շերտի համար բավական է 2-3 ճ/գդ: Եթե միջուկները չեն տարածվում, ապա դրանք սիլիկոնե փափուկ գդալով հարթեցնում ենք:
Խմորի եզրերը իջեցնում ենք, որպեսզի միջուկին հավասար լինեն:
Ջեռոցը 180-190 աստիճան տաքացնում ենք, ձևամանը դնում ջեռոցի մեջ: Մոտ 10 րոպե անց ջերմաստիճանը թուլացնում ենք մինչև 170 աստիճան: Հետևում ենք, որ պիրոգը չայրվի: Այն չպետք է շատ արագ թխվի, քանի որ միջուկի մեջ օսլա կա, և ժամանակ է պետք, որպեսզի վերջինս պնդանա: Ավելի լավ է երկար թխվի՝ ցածր ջերմաստիճանում:
Թխված լինելը ստուգում ենք չոփիկով: Ջեռոցն անջատում ենք և թխվածքը ջեռոցի մեջ հովացնում: Իսկ, եթե ջերմաստիճանը բարձր է եղել, ապա պետք է ջեռոցի դուռը բացել:

Լցոնված դդում

Պատրաստման եղանակ

Դդումների կափարիչները կտրում ենք և միջուկը գդալով հանում:
Բանջարեղենը լվանում ու մաքրում ենք, բրինձը հասցնում ենք եռման, կրակից վերցում ենք ու այդպես թողնում 10 րոպե, ինչից հետո ջուրը թափում ենք: Տապակի մեջ ձիթայուղ ենք լցնում և սունկը թեթևակի տապակում:
Ավելացնում ենք դդմի կտրատած միջուկն ու թեթևակի շոգեխաշում:
Հետո ավելացնում ենք կտրատած սոխն ու սխտորը և մի քիչ էլ թողնում կրակին:
Այժմ արդեն լցնում ենք լոլիկը, խառնում, կափարիչը ծածկում ու մի քիչ շոգեխաշում:
Ավելացնում ենք աղացած համեմի սերմը, չիլին, հազրեվարդն ու ծովի աղը և անմիջապես լցնում բանջարեղենային արգանակը:
Ավելացնում ենք բրինձն ու ընկույզները:
Խառնում ենք, եփում այնքան, մինչև բրինձը կիսաեփ լինի:
Դդումը լցոնում ենք ստացված զանգվածով:
Կափարիչները ծածկում ենք:
Դնում ենք նրբաթիթեղի վրա և ձիթայուղ քսում:
Նրբաթիթեղն ամուր փակում ենք, 45 րոպեով դնում ջեռոցը (խոշոր դդումների դեպքում ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ): Ջեռոցի տապակի մեջ մի քիչ ջուր ենք լցնում՝ մոտ 5 մմ, որպեսզի դդումի հատակը չայրվի: 45 րոպեից մեր դդումները պատրաստ են (մատով սեղմելիս կարելի է հասկանալ, որ արտաքին կեղևը փափկել է և պիտանի է օգտագործման):
Բարի ախորժակ: