Թիվ 154 դպրոց, 6-րդ դասարան

Monthly Archives: Մայիսի 2016

              Լինում է, չի լինում ՝ մի աղջիկ է լինում: Այս աղջիկը ուղղաթիռ է նստում ու թռնում: Ուղղաթիռը կանգնում է ինչ-որ մի տեղ: Աղջիկն իջնում է և տեսնում, որ շուրջն ամբողջը պաղպաղակից է, համտեսում է, շատ է դուրը գալիս և որոշում է ճամփորդել: Գնում է, գնում և հանդիպում պաղպաղակե ծաղիկին, հոտ է քաշում: Ծաղիկից հոտ չի գալիս, որոշում է ուտել ծաղիկը, տեսնում է շատ համեղ է: Շուրջն ամեն ինչ համեղ ու գեղեցիկ է լինում: Աղջիկը որոշում է պատրաստել պաղպաղակե տնակ և ապրել պաղպաղակե քաղաքում:111.jpeg


Արևն ամպերին պառկած երազում է, որ երկրներ գնա, բայց նրա մայրիկը և հայրիկը չեն թողնում, ու նա տուն է գալիս: Ասում են, որ քեզ կտանենք: Արևը շատ է ուրախանում: Հաջորդ օրը մայրիկը ավտո է պատվիրում ու գնում են տարբեր երկրներ: Արևը շատ է ուրախանում, ման են գալիս, հետո տուն գալիս:

Արևը  ամպերին պառկած հիշում է իր ուրախության պատճառը:

sunshine


Բկլիկ արջուկը, որ շատ էր սիրում մեղր ուտել, իմանում է, որ մեղրը շատ համեղ է կարագով: Նա որոշում է գնալ կարագե քաղաք: Նա իր հետ վերցնում է փոքրիկ տակառիկով մեղրը և գնում կարագե քաղաք: Արջուկը պոկում է մի փոքր կտոր կարագ, թաթախում մեղրի մեջ և ուտում, բայց այնքան էլ չի հավանում: Նա հասկանում է, որ ինչ-որ բան պակասում է: Մտածում է, մտածում, վերցնում է իր մեղրը և որոշում վերադառնալ տուն: Ճահապարհին հանդիպում է մի խանութ: Կողքով անցնելիս նա շատ անուշ հոտ է առնում: Մտնում է խանութ, վերցնում մի բոքոնիկ և նորից վերադառնում կարագե քաղաք: Արջուկը հացին քսում է մի շերտ կարագ, թաթախում մեղրի մեջ և ուտում: Նա այնքան է հավանում հաց-կարագ-մեղրը միասին, որ տուն գնալուց հետո բոլորին պատմում է, թե ինչքան համեղ են դրանք միասին: Այդ օրվանից բոլորը սիրում են հաց-կարագ-մեղր ուտել:

bear