Թիվ 154 դպրոց, 6-րդ դասարան

Monthly Archives: Մարտի 2018

Без названия (2)

Աշխարհի ամենաբարի և ամենախաղաղ կենդանիներից մեկը երկարավիզ ընձուխտն է: Один из самых добрых и самых мирых животных в мире — это динношеий жираф. Նա համեղ բույսեր ու տերևներ է ուտում: Он  питаеться вкусными растениями и листьями.

Հետաքրքիր փաստեր ընձուխտների մասին: Интересные факты о жирафах.

Առաջին ընձուխտին Եվրոպա բերել է Հուլիոս Կեսարը և կոչել նրան camelopardalis /camel — ընձուխտ, pardalis – հեպարդ/, նրա քայլը նմանեցնելով ընձուղտի քայլին, իսկ մաշկի նախշերը` կատվազգինների նշաններին: Первый жираф был привезен в Европу Юлием Цезарьем, и был назван camelopardalis / camel-birder, pardalis-hepard/,  уподобив его шаг на шаг жирафа, а узоры кожи на кашачих. Հայերեն “ընձուղտ” բառը առաջացել է հենց այս տարբերակով: Слово «жираф» на армянском языке происходит именно от этой версии. Բայց տարիներ հետո, երբ ընձուղտների մասին եվրոպացիները մոռացան, արաբները ևս մի ընձուղտ բերեցին: Но спустя годы, когда европейцы забыли о жирафах, арабы принесли еще жирафов. Նրան կոչեցին Զարաֆա, որը նշանակում է «շքեղ, տոնական»: Ее звали Зарафа, что означает «роскошный, праздничный». Հենց Զարաֆայի անունից էլ առաջացավ giraffe, жираф  և մի քանի այլ ընձուղտային անվանումներ: Именно от имени Зарафы  появились giraffe, жираф и некоторые другие имена жирафов.

Ընձուղտը Երկրի վրա բնակվող ամենաբարձրահասակ կենդանին է: Жираф — самое высокое животное на Земле. Նրա` 6 մերտի հասնող հասակի կեսը կազմում է պարանոցը: Половина ее шестиметрового роста составляет шея. Ընձուղտների մարմինը բաց դեղնավուն է` մուգ շագանակագույն խալերով: Тело жирафов светло-желтоватое с темно-коричневыми родинками. Այդ նախշերը յուրաքանյոր ընձուղտի մոտ յուրահատուկ են, անկրկնելի` ինպես մարդու մատնահետքերը: Эти узоры уникальны для каждого жирафа, как отпечатки пальцев человека. Մինչև օրս չեն հայտնաբերել 2 ընձուղտ, որոնք ունենան նույն տիպի նախշեր: До сих пор не обнаружили 2 жирафа, которые имели одинаковые узоры. Ի դեպ, նախշերի օգնությամբ կարելի է որոշել ընձուղտի տարիքը: Кстати, с помощю узоров можно определить возраст жирафа. Որքան մուգ են դրանք, այնքան ավելի մեծ է ընձուղտը: Чем темнее они, тем старше жираф.

Ընձուղտը նաև ունի ամենամեծ սիրտը և ամենաերկար լեզուն: Жираф также имеет самое большое сердце и самый длинный язык. Սիրտը կշռում է 11 կգ, իսկ լեզվի երկարությունը հասնում է մինչև 50 սմ: Сердце весит 11 кг, а длина языка — до 50 см. Ընձուղտի լեզուն էլ ամբողջությամբ սև է: Язык жирафа полностью черный. Նա ունի նաև շատ սուր տեսողություն` ամենասուրը հեպարդների տեսողությունից հետո:  У него также очень острое зрение, самое острое после зрения гепардов.Կարող է նաև շատ արագ վազել` մինչև 55 կմ/ժ արագությամբ: Он также может очень быстро бегать, со скоростью до 55 км / ч.

Ընձուղտները ապրում են Աֆրիկայի սավաններում փոքրիկ խմբերով: Жирафы живут в саваннах Африки с меленькими группами. Նրանք հարգանքով են վերաբերվում իրար, գրեթե երբեք չեն վիճում: Они относятся друг к другу с уважением, почти никогда не спорят. Ընձուղտը ունենում է 1 ձագ: Жираф имеет один детёныш. Նրանք բոլորը պաշտպանում են ձագուկներին` անկախ նրանից թե ում ձագն է նա: Они все защищают детей, независимо от того, чьи дети. Ծնվելուց արդեն մի քանի ժամ անց ընձուղտիկը ամուր կանգնում է գետնի վրա: Через несколько часов после рождения жираф твердо стоит на земле.

Օրվա մեծ մասը ընձուղտը անցկացնում է կանգնած վիճակում, անգամ շատ հաճախ քնում է կանգնած` գլուխը տեղավորելով ծառերի ճյուղերի արանքում: Большую часть дня жираф стоит, даже очень часто спит, положив голову между ветвей деревьев.  Գիշերը կարող է նաև պառկած քնել: Ночью может спать и лежа. Երկար պարանոցը ծալվում է, և ընձուղտը մի քանի րոպեով /ոչ ավել քան 20 րոպե/ քնում է պառկած վիճակում: Длинная шея сгибается и жираф в течение нескольких минут / не более 20 минут / спит в состоянии лежа. Ի դեպ նա միակ կենդանին է, որ ի կարողանում հորանջել: Кстати, он единственный зверь, который может зевнуть. Ընձուղտը կարող է ջրի կարիք չզգալ ավելի երկար քան ուղտը: Жирафам может не понадобиться вода дольше, чем верблюдам. Սնվելով հյութեղ բույսերով` նա հագեցնում է  նաև իր ծարավը: Поедая сочные растения, она также насыщает жажду. Իսկ օրվա ընթացքում նա կարող է ուտել մինևչ 35 կգ բույս` դրա վրա ծախսելով 16-20 ժամ: А днем ​​он может съесть около 35 кг тратя на это 16-20 часов.

Ընձուղտները «խոսում են» իրար հետ, օգտագործելով ուլտրաձայնը, որը մարդու համար լսելի չէ: Жирафы «говорят» друг с другом, используя ультразвук, который не слышен для человека.


IMG_5570.JPG

Վարկածներ կան, որ սկզբնական շրջանում Հայաստան աշխարհում Զատիկը եղել է անշարժ տոն և համընկել է մարտի 21-ի գիշերահավասար օրվա հետ՝ գիշեր-ցերեկն իրարից զատելու իմաստով:
Հետագայում, կապվելով լուսնային օրացույցի հետ, դառնում է շարժական և տոնվում Վահագնի ծնունդից հետո առաջին լիալուսնին հաջորդող օրը:
Արդեն իսկ փետրվարի վերջին օրը, լույս մարտի մեկի կեսգիշերին, ընտանիքներում ամեն մեկը մի-մի փայտ վերցրած` խփել է տան պատերին, հատակին` ձայնակցելով.
-Շվոտը դուրս, մարտը` ներս:
Այսպես վտարվել է փետրվարը` ձմռան վերջին ամիսը, և հալածվել է ձմռան ընթացքում տներում բույն դրած չարը (Շվոտ):
Մի ավանդության համաձայն, մի ժամանակ Արարատում, բարձր լեռների կատարին բույն դրած Հազարան Հավքը , որ գիշերները ճառագում էր, իսկ ցերեկները Արևի ճառագայթների հետ ձուլում իր շողերը, դյութիչ ձայնով երգում և բազմագույն ձվեր էր ածում` անընդհատ նորոգելով Արարատի գույների թարմությունը, իսկ Մայր Անահիտը դրանք շաղ էր տալիս ողջ Արարատով մեկ, որպեսզի հողն էլ դրանց նման բազմագույն պտուղներ տա: (Ս. Կակոսյան)
Զատիկ բառը հատանել` Զատել կամ բաժանել կամ էլ անջատել բայից բխեցնելն է:
«Զատիկ» նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և իր վերջնական տեսքով` վերադարձ առ Աստված:
Հետաքրքրական է զատիկ բառը ընծա կամ ձու, կամ էլ զոհ, պատարագ բառերի շարքում իբրև հոմանիշ ընդունելը:
Զատիկ բառը հայ մատենագրության մեջ առաջին անգամ հիշատակվել է Ավետարանի հայերեն թարգմանությունում`  որպես հունարեն պասքա կամ պասեք բառի համարժեք: (Եբրայերեն` բասխ կամ բեսախ), որը նշանակում է ելք, անցք:

Հայերի մոտ Զատիկը մշտապես տոնվել է մեծ ճոխությամբ. Տոնական ուտեստներից մինչեւ հագուստ ու նվերներ կազմել են զատկական օրերի կարեւոր մասերը: Տոնի պատրաստությունները սկսվել են շատ ավելի վաղ, քան շաբաթ երեկոն: Տանտիկինները օրեր առաջ «ածիկ» են աճեցրել` տոնին ներկած ձվերը դրա մեջ դնելու նպատակով: Ածիկը ծլեցրած ցորենն է, որը  համարվում է մեռնող ու հառնող կյանքի խորհրդանիշ: Այսինքն` ցորենը ցանում ես` մեռնում է, հետո ծլում է, ու միջուկից դուրս է գալիս կանաչը` խորհրդանշելով նոր կյանքի սկիզբը: Զատիկի տոնակատարությունների գլխավոր արարողությունը եղել է համայնական մատաղը,  որ «ախառ» էր կոչվում ու համարվում էր տարվա ամենաթանկ մատաղը:  Ողջ գիշեր մատաղի եփման արարողությունը ուղեկցվել է զատկական խաղերով ու երգերով: Մեծ բախտավորություն է համարվել, երբ  այդ գիշեր տղա էր ծնվում. լուրն  արագորեն տարածվում էր, ու զատկական Կիրակին նորածնի ընտանիքի համար սովորականից ավելի մարդաշատ էր լինում:
Ի հիշատակ դրախտի Կենաց Ծառի` Զատկի առթիվ ընդունված է եղել տներում նաև Կենաց ծառ (այսինքն` կյանքի ծառ) զարդարելը: Որևէ կժի, կճուճի կամ ծաղկամանի մեջ չորացած  ճյուղեր են դրել երիտասարդները  և դրանց  վրա կախել են զանազան ձևերով փնջած ասեղնագործ ձվիկներ:
Տոնական սեղանը
Զատկական սեղանը պատկերացնել առանց ներկած ձվերի, թերևս անհնար է: Ձուն օրինակն է ամբողջ աշխարհի. վերին կեղևն օրինակն է երկնքի, թաղանթը` օդի, սպիտակուցը` ջրի, իսկ դեղնուցը` երկրի: Ձուն կարմիր ներկելով` հայտնում ենք, որ ամբողջ աշխարհը  Քրիստոսի արյամբ գնվեց, և դրանով քարոզում ենք մեր փրկությունը: Ձուն երկու անգամ է ծնվում, առաջին անգամ` երբ հավն է ածում, իսկ երկրորդ անգամ, երբ ձվից ճուտ է դուրս գալիս: Մարդն էլ է երկու անգամ ծնվում. առաջին անգամ մորից, իսկ երկրորդ անգամ` Մկրտության ավազանից: Ձու ներկելու ամենատարածված գույնը կարմիրն է, բայց, ազգագրագետների վստահեցմամբ,  հնում հայերը ձվերը ներկել են «գարնան բոլոր գույներով»:
Զատկի տոնական սեղանին իրենց պատվավոր տեղն ունեն նաև բրնձով, չամիչով ու չրերով  փլավը,  ձուկը, գինին ու  կանաչեղենը:  Այդ ցանկում կարեւոր է նաեւ տոնական գաթան, որը խորհրդանշում է արեւը:
Խաղաշատ Զատիկ
Սուրբ Զատիկն անհնար է պատկերացնել առանց ձվախաղերի, որոնք տարբեր են եղել հայոց տարբեր գավառներում, բայց ընդհանուր առմամբ առանձնացվում են հետևյալ ամենատարածվածները.
1. Խաղում են երկուսով: Որոշում են, թե ով է առաջինը խփելու, եւ որոշյալը խփում է խաղընկերոջ բռան մեջ գտնվող ձվի երևացող սուր գագաթին: Եթե առաջին հարվածից ջարդվում է խփվող ձուն` խաղընկերն իրավունք ունի մրցելու նաև ձվի բութ գագաթով: Եթե ջարդվում է նաև երկրորդ գագաթը, ապա ջարդված ձուն տրվում է խփողին: Եթե խփողը ձուն ջարդում է, ապա նա ջարդված ձվի տիրոջից ստանում է մի ամբողջական, չխփված ձու: Եթե ջարդվում է  խփողի ձուն, ապա նա պարտված կողմն է եւ անիջապես խաղընկերոջն է հանձնում իր ջարդված ձուն կամ, ըստ պայմանավորվածության, մեկ ամբողջական չջարդած ձու:
2.  Մի քանի մարդկանցից բաղկացած խումբը միմյանց ետեւից գլորում են իրենց ձվերը թեքության վրա եւ ջանում, որ այն դիպչի իրենից առաջ գլորածներից որեւէ մեկի ձվին: Այդ դեպքում նա տիրանում էր մինչ այդ գլորված բոլոր ձվերին: Այս խաղը կարող են խաղալ նաեւ ջարդված ձվերով:
3. Մի քանի հոգի միաժամանակ, նույն գծից թեքության վրա գլորում են իրենց ձվերը: Ում ձուն ամենից ավելի արագ եւ երկար է գնում` նա շահում է բոլոր գլորած ձվերը: Այս խաղը կարող են խաղալ նաեւ ջարդված ձվերով:
4. Մի քանի  հոգի միաժամանակ, հրահանգով պտտեցնում են իրենց ձվերը: Ում ձուն ամենից ավելի երկար պտտվի, նա շահում է բոլոր պտվվող ձվերը:
Ժողովուրդն ասում է
Ունեցողի համար ամեն օր Զատիկ է:
Կարմիր ձուն Զատկին կսազե:
Կարմիր ձու տուր, կամիր օր տամ:
Զատիկն առանց ձվի չի լինի:
Հենց սովածանան, Զատկի փլավը միտքը կբերեն:
Պաս չբռնողը զատկի համը չի գիտենա:
Աղտոտ մարդը զատկին էլ աղտոտ կլինի:
Հավը կուտե հատիկ-հատիկ, ծող ձմեռնե կելնի զատիկ:
Զատիկն ասել ա` հենց գամ արմանա, հենց գնամ` զարմանա:
Զատիկն եկավ, չունի կապա, ով նվիրի ինձ մի կապա, նրան ասեմ` Հաջի պապա:


2018-03-25 20.28.25

Այս տարի Հայ Առաքելական Եկեղեցին մարտի 25-ին նշում է Ծաղկազարդի տոնը:
Ծաղկազարդը գարնան սկիզբն ազդարարող եկեղեցական և ժողովրդական տոն է: Այն նշվում է Զատկից մեկ շաբաթ առաջ՝ Մեծ Պահքի նախավերջին կիրակի օրը: Ծաղկազարդը խորհրդանշում է Քրիստոսի մուտքը Երուսաղեմ, երբ նրան դիմավորում են ձիթենու ոստերով:
Ժողովրդական սովորույթներով՝  Ծաղկազարդը խորհրդանշել է բնության գարնանային զարթոնք. հեթանոսական շրջանում այս օրերին է եղել Ատիս, Արա, մյուս գարնանային աստվածների տոները: Հնավանդ սովորույթներով՝ հայոց լեռնաշխարհի տարբեր անկյուններում ճոճանակի վրա ճոճել են չամուսնացած աղջիկներին՝ համոզելով, որ ասեն սիրեցյալների անունները, մոմերով ու մրգերով ծառ են զարդարել: Սիրահարված պատանիներն իրենց ընտրյալներին նվիրել են զարդարուն մոմի վրա անցկացրած արծաթե մատանի, և այս փոքրիկ ծիսակարգով իրենք նշանված են համարվել: Նորահարսերն այցելել են ծնողներին: Երեխաները՝ ուռենու ճյուղերը ձեռքներին, երգերով շրջել են տնետուն ու հավաքել ձվեր, որ պիտի մեկ շաբաթ անց կարմիր ներկվեին:
Տոնը հայտնի է նաև որպես Ծառզարդար, որը դարձյալ գարնան գալն է խորհրդանշում:
Ծաղկազարդի նախօրեին բացվում են եկեղեցիների խորանի վարագույրները, իսկ բուն տոնին կատարվում է պատարագ` բաց վարագույրներով: Ծաղկազարդի առավոտյան եկեղեցում օրհնվում են ուռենու, ձիթենու ոստերը և բաժանվում հավատացյալներին: Օրհնված ճյուղերը համարվում էին չարխափան: Այս ճյուղերով խփում էին անասուններին, որ չար աչքից հեռու լինեին, կախում էին խնոցուց, որ կաթը յուղոտ լիներ, կախում էին տան պատերից, որպեսզի տնեցիք հաջողակ լինեին: Նաև հարվածում էին միմյանց` ասելով. «Մեջքը տեղը, կամքը տեղը»:
Մարդիկ այդ առիթով զարդարում էին իրենց տները, բակերը ուռենու կամ ձիթենու օրհնված ճյուղերով, և պահում էին դրանք փոթորկից, բքից պաշտպանվելու համար, հետո այրում էին և մոխիրը շաղ տալիս քամուն՝ փորձանքից զերծ մնալու նպատակով: Ժողովուրդն օրհնված ճյուղերում տեսնում էր խորհրդավոր ուժ, որի օգնությամբ կարող էր դիմակայել բնության արհավիրքներին: Հնում եկեղեցիներին մոտ գտնվող ծառերը գունավոր ժապավեններով զարդարելու և ճյուղերին մրգեր կախելու սովորույթ կար, որը պտղաբերության գաղափարի հետ էր կապվում: Ծաղկազարդը երիտասարդների տոն է: Այդ մասին են վկայում կատարվող ծեսերը: Այդ օրը տղաները և աղջիկները հագնում են իրենց գեղեցիկ զգեստները: Երիտասարդ տղաները արմատախիլ էին անում ուռենի, և ճյուղերը զարդարում գունավոր կտորներով, որ այն տանեն իրենց սիրելիին: Այսօր էլ որոշ սովորույթներ պահպանվել են
Որն է սովորույթի էությունը: Կեսգիշերին պատանիները շտապում էին եկեղեցի, և նա, ով առաջինն էր հասնում, հնչեցնում էր զանգը, իսկ մյուսները գնում էին քահանային արթնացնելու: Իսկ առավոտյան՝ ծառերն օրհնելուց հետո, մարդիկ՝ հիմնականում երիտասարդները, մեկական ճյուղ պոկելով, տանում էին այն տուն, տնկում հողի մեջ կամ կախում առաստաղին: Այդ երեկոյան հաճախ էր նորանշանակ զույգերի նշանադրություն կատարվում: Այս ամենն ուղեկցվում էր ժողովրդական երգ ու պարով: Այս սովորույթը կապվում է տոնի գաղափարի՝ բնության զարթոնքի հետ: Ծաղկազարդին, չնայած նրան, որ պահքի շրջան է, քաղցրավենիք և համեղ ուտեստներ են պատրաստվում:

Ծաղկազարդի խոհանոց

Ոսպով շորվո
Ոսպը ընտրում են, լվանում, սովորական ջրում եփում՝ ավելացնելով աղ ու մանրացրած կարտոֆիլ: Ձեթով սոխառած են անում, լցնում ապուրի վրա, լավ եփելուց հետո համեմում են չորացրած կանաչիով: Ուտում են սառը՝ նախապես համեմելով քացախով:
Աղամաղ
Սմբուկի կանաչ գլխիկը, որ ժամանակին չորացված է, լավ եփում են, վրան ձեթով սոխառած լցնում, աղ, պղպեղ անում եւ վերջ:
Ծաղկազարդի բաղարջ
Բարձր կարգի  ալյուրով, մեղրով, աղով, ձեթով, խմորի սոդայով եւ գոլ ջրով, առանց երկար հունցելու պատրաստել պինդ խմոր, ծածկել խոնավ շորով, թողնել հանգստանալ 15-20 րոպե: Ապա խմորի որեւէ հատվածում դնել փայտե խաչ, գրտնակել 1-1.5սմ հաստության կլոր շերտով, երեսին պատառաքաղով գծեր քաշել, մի քանի տեղից ծակել, մեղր քսել, թխել:
Օձի թթու
Վերցնել 1 կգ հատիկավոր ձավար, 0,5 կգ միս, 1 լիտր թթվաջուր, 2 գլուխ սոխ և 200 գ կենդանական ծագմամբ յուղ: Թթվաջուրը լցնել լվացած ձավարի ու մսի վրա և եփել մարմանդ կրակի վրա: Վերջում ավելացնել նշված յուղով ու մանր կտրտած սոխով պատրաստված սոխառածն ու խառնել: 
Մատուցել տաք վիճակում` ծեծած սխտորի հետ: Հատուկ օրերին եփած այս կերակուրը տանտիկինները սեղանին են դրել` ասելով. «Ով այն ուտի` օձը նրան չի խայթի»:…
Ծաղկազարդի նախօրեին աղջիկները դաշտ ու անտառ էին գնում` կանաչի հավաքելու: Տոնին անպայման պետք է նոր դուրս եկած կանաչեղեն ուտեին:
Հում կանաչեղենից կարևորագույնը աղբյուրների մոտ աճած դաղձն էր, շատերն էլ եփած կանաչեղենը տանում էին եկեղեցի և բաժանում որպես մատաղ:
Այդ օրը հատկապես բանջար (եղինջ) են եփել, որպեսզի նրա ծակող զորությունը վերանա, քանզի հավատացած էին, թե Հիսուսին բանջարով են ծեծել:


 Կրծողները կազմում են կաթնասունների դասի ամենաբազմաքանակ (1/3-ը) կարգը. մանր, միջին և խոշոր կենդանիների 2 հզ-ից ավելի տեսակներ միավորված են 40 ընտանիքի 600-ից ավելի ցեղերում: ՀՀ-ում հանդիպում է կրծողների 10 ընտանիքի 34 տեսակ, որից 13-ը՝ համստերանմանների, 7-ը՝ մկնանմանների, 4-ը` ավազամկների, 2-ական՝ սկյուռների, քնամոլների, հնգամատ ճագարամկների և 1-ական՝ մացառախոզերի, կուրամկների, մկնիկների և ճահճակուղբերի ընտանիքներից: Միմյանցից տարբերվում են չափերով, արտաքինով և կենսակերպով: Մարմնի երկարությունը 5–130 սմ է, կենդանի զանգվածը՝ 6գ-160 կգ:
Տարածված են բոլոր բնակլիմայական և լանդշաֆտաաշխարհագրական գոտիներում՝ տունդրայից մինչև անապատ, բայց մեծ մասը (մուկ, դաշտամուկ, առնետ, գետնասկյուռ, արջամուկ, ավազամուկ և այլն)՝ անտառներում և տափաստաններում: Կրծողների մեծ թիվը պայմանավորված է նրանց բեղունությամբ (բազմանում են արագ, տարեկան կարող են տալ 2–9 սերունդ, յուրաքանչյուր անգամ՝ մինչև 15 ձագ) և շրջակա միջավայրի անբարենպաստ պայմաններին հարմարվելու ունակությամբ:
Ակտիվ են ամբողջ տարին, բայց որոշ տեսակներ (արջամուկ, գետնասկյուռ, շերտասկյուռ) ձմեռային քուն են մտնում: Կրծողների մի մասը վարում է խիստ ստորգետնյա, իսկ մեծամասնությունը՝ կիսաստորգետնյա կամ վերգետնյա կյանք, որոշ տեսակներ ապրում են ջրում, ծառերի վրա, որոշները գերադասում են մարդկանց բնակավայրերը և այլն: 
Գրեթե բոլոր կրծողները բուսակեր են, սակայն հանդիպում են նաև գիշատիչ տեսակներ (օրինակ՝ խոշոր առնետները): 
Կրծողների առաջին տարբերիչ հատկանիշը ատամներն են: Կրծողները ժանիքներ չունեն, բայց դրա փոխարեն ունեն լավ զարգացած, երկար, ամուր ու շատ սուր կտրիչներ, որոնք աճում են կենդանու ամբողջ կյանքի ընթացքում, մաշվելիս ինքնասրվում են:
Շատ կրծողներով, հատկապես մկնանմաններով, սնվում են գիշատիչ թռչունները, առաջին հերթին՝ բվերը: Նրանց որսում են նաև մուշտակամորթ գազանները՝ աղվեսներն ու կնգումները (սպիտակ կզաքիսներ), կզաքիսներն ու սամույրները, ժանտաքիսներն ու աքիսները:
Կրծողների մի մասն արժեքավոր մուշտակամորթ գազաններ են: Սկյուռի և կուղբի, մշկամկան և ճահճակուղբի մորթիները շատ թանկ են գնահատվում: Որոշ կրծողներ (սպիտակ առնետ, համստեր) օգտագործվում են լաբորատոր հետազոտություններում:
Թանկարժեք մորթի ստանալու նպատակով մարդիկ հատուկ տնտեսություններում բուծում են կրծողների որոշ տեսակներ:
Կրծողների մեծամասնությունը գյուղատնտեսական բույսերի վնասատու է. փչացնում են պտղատու ծառերը, հացահատիկի դաշտերը, բանջարանոցները, սննդամթերքը: Որոշ տեսակներ (դաշտամկներ, ավազամկներ, առնետներ) մարդու և ընտանի կենդանիների վտանգավոր վարակիչ հիվանդությունների (ժանտախտ, տուլարեմիա և այլն) հարուցիչների հիմնական կրողներն ու տարածողներն են:
Կրծողների դեմ կարելի է պայքարել դրանց անմիջական ոչնչացմամբ, կերից, բազմացման ու տարածման հնարավորությունից զրկելու ճանապարհով:
Սովորական կուրամուկ
Ճահճակուղբ
Համստերիկ
Տափաստանային արջամուկ
Մացառախոզ

 

This slideshow requires JavaScript.

Մենք գնացինք Չարենցի կամար։ Այնտեղ շատ գեղեցիկ էր, մեր առաջ բացվեց գեղեցիկ տեսարան՝ սարեր, գարնանային ծառեր, մի խոսքով իրական գարուն։ Հետո մենք գնացինք Գառնի, մտանք Գառնու տաճար։ Ապա խաղացինք, զվարճցանք և իջանք տեսնելու  Ազար գետը և Քարերի սիմֆոնիան։ Ինձ շատ դուր եկավ ճամփորդությունը։


Իմ աշխարհից սիրուն ու իմ աշխարից փայլուն միայն նա է ու նա։ Նա փայլում է ինչպես արև ու պսպղուն է ինչպես լուսին։ Շատ եմ սիրում քո անունը հմայիչ ու պսպղան ծաղիկները։ Քո ջրերը շատ մաքուր են ու ցանկալի, մաքուր են ու պարզ քո այգիները։

im ashxarh


Արարատի տաճարը, որ ժողովրդի մեջ ավելի տարածված է որպես «Չարենցի կամար», քանի որ կամարի շուրջը` փորագրված են չարենցյան սքանչելի տողերը Արարատի մասին, կառուցվել է 1957 թվականին: Էսքիզներից մեկի աջ անկյունում նա գրել էր. «Տաճար Մասիսին», բայց այն ժամանակ ոչ մեկը չէր համարձակվի անգամ բարձրաձայնել այդ անվանումը: Սակայն սա, հիրավի, արտահայտում է Իսրայելյանի վերաբերմունքը` բառացիորեն պաշտամունքը Արարատ լեռան նկատմամբ: Ի դեպ, մշակութաբանության և բանագիտության տեսանկյունից արտակարգ հետաքրքրական երևույթներ ու ստեղծագործություններ են կապված այս շինության հետ. 1. ժողովրդի մեջ տարածվել է, որ Եղիշե Չարենցին այստեղ են գնդակահարել և թաղել: 2. Եղիշե Չարենցը շատ էր սիրում հենց այս վայրը և գեղեցիկ տիկնանց հետ կառքով այստեղ էր գալիս ու խնջույքներ կազմակերպում և այլն:
Կամարը կառուցվել է Ողջաբերդ գյուղի մատույցներում`​դեպի Գառնի տանող ճանապարհին` բլրի գագաթին: Դեպի բլրի գագաթը, ուր տեղադրված է տաճարը, տանում են մի քանի թռիչքով աստիճաններ, որոնք հաղթահարելով միայն օրվա բոլոր ժամերին դիտողի հայացքի առաջ «աճում» է Արարատ լեռը, ամբողջությամբ ներգծված կամարների բացվածքի մեջ: Կառույցին նայելիս թվում է թե կամարը առաջացել է հենց բլրի հետ, որպես մի հարթակ Արարատ լեռանը նայելու և նրա վեհությունը ամբողջապես գնահատելու համար: Իսրայելյանին հաջողվել է ահռելի լեռը ամփոփել փոքրամասշտաբ շինության մեջ:
Կամարը կառուցված է արտաքնապես բազալտից և ներքին երեսպատումը կատարված է նարնջագույն տուֆով: Կամարի հորինվածքը հատակագծում ուղղանկյում տեսք ունի՝ 10 x 5.5 մ, բարձրությունը 5 մ: Կառույցը եզրապակված է հիմնային ուղղանկյունից ավելի նեղ երկթեք կտուրով՝ հենված ատամնաշարով քիվի վրա, հյուսիսային և հարավային ճակատների վրա առկա են կամարակերպ բացվածքներ 3.5 մ շառավղով, կամարի արտաքին ուրվագծի երկայնքով, ինչպես նշվեց, փորագրված են հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի բանաստեղծության խոսքերը`Արարատ լեռան մասին՝ «…Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա, Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սարն եմ սիրում։»: Տաճարի կենտրոնում առկա է նստարան, որը զոհասեղանի խորհուրդ է կրում:
Իսրայելյանի սիրելի ընկեր, հարևան, Մեծ հայորդի գեղանկարիչ Մ. Սարյանը ոգեշնչված կառույցով, 1958 թվականին ստեղծել է հանրահայտ «Չարենցի կամարը» կտավը:
Արարատի տաճարը իրավամբ կարելի է դասել համաշխարհային ճարտարապետության մեջ չկրկնվող շինությունների ցանկին:

Արարատի տեսարանը
Ռաֆայել Իսրայելյան ճարտարապետի հեղինակած ուրիշ ի՞նչ գործեր գիտեք: Թվարկեք:

Գործերի ցանկ

 Աղբյուր հուշարձան Երևանի օղակաձև այգում։

 Երևան-Կարարա բարեկամության հուշաղբյուր, Իտալիա, Կարարա, տուֆ

  1. Что ответил отец на вопрос сына?

Oтец объяснил чтo тaкоe плoхо и чтo такoе хорошо.

  1. Перечислите, что «плохо», а что «хорошо”.

Плохо, когда плохая погода, когда бьют слабого, когда кто-то грязный, неряха.

Харашо когда сонце, когда защищают того, кто меньше ростом.

 

51. Спишите, вставляя нужные буквы.

Не жалел дошкольник Петя,

Что однажды от него

Убежали на рассвете

Буква Д и буква О.

Петя ходит в первый класс,

Школьник в доме

Есть у нас!

 

52. Спишите, вписывая пропущенные буквы Ж, Ш, Щ.

книжки, мышки, вещи, ложка, шишка, помощница, пирожки, кошка, площадка

 

53. Спишите, дописывая предложения.

У нас дома есть холодильник, газовая лита, стиральная машина, телевизор, стол, стуля. Я всегда помогаю маме. Я убираю за собой, помогаю маме накрыть стол.

 


  1. Choose the right word.

Tom is a schoolboy.

In England the school year begins in September.

In England the school year never begins on Monday.

Monday isn’t a good day to start school.

Tom usually has five or six lessons every day.

His lessons are over at 3 o’clock.

Tom sometimes stays at school after classes.

Tom says he likes his school very much.

 

13

Tom lives in London and goes to school there.

In England the school year begins in September.

Monday is not a good day to start school.

Tom has classes five days a week.

He usually has five or six lessons every day.

Tom says he likes his school very much.

He is always happy when Monday comes.

 

  1. Complete the sentences.

In England the school year begins in September.

Monday is not a good day to start school.

There are desks, a teacher’s table and chalkboard.

Sometimes after classes he stays at school to play football in the school yard.

He is always happy when Monday comes.

 

  1. Fill in the missing letters.

Study, classroom, desk, think, nature.