Թիվ 154 դպրոց, 6-րդ դասարան

Monthly Archives: Հոկտեմբերի 2016

 img_4605

Խանութ գնացինք,

Գազար, լոլիկ գնեցինք,

Դպրոց վերադարձանք,

Լոլիկը լվացինք:

Գազար, լոլիկ, կանաչի

Մաքրեցի ու կտրեցի,

Տարաները լվացի

Ու շերտերով շարեցի:

Ծաղկակաղամբ, կանաչի

Վերցրեցի ու կտրեցի

Թագավոր, թագուհի ստացա

Խաղացի ու կերա:

img_4626


Осень напоминает нам о том, что скоро наступят зимние холода. Осенью из деревьев падают разноцветные листья и украшают дороги. Осеняя песня полна шуршанием разноцвеных листьев, что и делает осень прекрасной. А из окна слышно как бродит ветер…

slideful-com


Իմ արձակուրդներն անցան հրաշալի, և ես կպատմեմ Ձեզ: Ես գնացի կրկես և մի լավ ծիծաղեցի: Ինձ շատ դուր եկավ ծաղրածուն, բարձր լարի վրա բարդ վարժություններ անող չինացի տղաները, փոքրիկ աղջիկը իր հոր հետ… Հետո գնացինք թատրոն «Փոքրիկ իշխանը» ներկայացումը: Դուրս եկանք թատրոնից և գնացինք երգող շատրվանների մոտ:

slideful-com


DSC02919.JPG

Աշունը  մեզ հիշեցնում է ձմեռվա ցուրտը: Աշնանը ծառերից թափվում են գունավոր տերևները և գեղեցկացնում ճանապարհը: Քամով և դեղնակարմիր տերևների խշխշոցով լի երգը հիասքանչ է դարձնում աշունը:

Իսկ պատուհանից դուրս արդեն քամին է թափառում…

Աշուն
Կոմիտաս

Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ։

Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
Աշուն քնավ։

Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
Աշուն ծնավ։


Եթե ես մեծ լինեի կդառնայի նկարչուհի և նկարներ կնկարեի: Կվաճառեի լավագույն նկարները և խանութ կբացեի: Եվ իմ մասին թերթերը կգրեին: Խանութում մոտավորապես 5000 նկար կավելացնեի, իսկ մանուկներինը 100 անգամ շատ: Այնտեղ ինտերնետ կլիներ, որ մարդիկ կարողանային օգտվել:


Անձրևը երաժիշտ էր: Նա այնքան շատ էր երաժշտություն սիրում, որ մի անգամ մի երգ է գրում ու նվիրում իր ընկեր աշնանը: Աշունը շատ է ուրախանում և այդ երգը երգում է բոլոր ծառերի, ծաղիկների և տերևների համար: Տերևներն ուրախանում են ծաղիկների և ծառերի հետ և աշնանը շնորհակալություն են հայտնում ամեն անգամ: Անձրևը ուրախանում է և նոր երգ է գրում ու նվիրում ձմռանը: Ձմեռը չի երգում, իսկ անձրևը տխրում է և հարցնում ձմռանը, թե ինչու չի երգում: Ձմեռը վերադարձնում է երգը և ասում, որ անձրևի երգը ձմռանը կսառի, ասում է, որ ամռանը նույնպես չնվիրի, որովհետև կգոլորշիանա, ասում է, որ երգը նվիրի գարնանը: Անձրևը երգը նվիրում է գարնանը: Գարունը երգում է անձրևի երգը: Անձրևը իրենից գոհ ու երջանիկ է լինում:


Ես կուտեի, կլողայի և կխաղայի մինչև երեկո: Մյուս օրը կգնայի պոնչիկի երկիր: Այնտեղի պոնչիկանոցում պոնչիկ կուտեի և պոնչիկանոց կբացեի պոնչիկից: Այնտեղ պոնչիկից գինի կպատրաստեի և պոնչիկից կսկսեի ճաշեր պատրաստել: Քեֆ կանեի, կքնեի, կարթնանայի և կգայի մեր երկիր: