Թիվ 154 դպրոց, 6-րդ դասարան

Monthly Archives: Հունվարի 2017

Ես իմ ճամբարում հանձնել եմ ստուգատեսներ, իմ համար ամենալավը լողի և մարմնամարզության ստուգատեսներն էին:

Ես մասնակցեցի դիջի պապի հայտարարած մրցույթին: Ձմեռային արձակուրդներին իմ նկարներից պատրաստեցի երաժշտական բացիկ և ուղարկեցի:

Հետո մենք նկարեցինք ձյան վրա: Ես նկարեցի  սմայլիկ:

Մենք գնացինք Ջրվեժի արգելոց և սահնակ քշեցինք: Հրաշալի՜՜՜՜՜՜ էր.

POSTED IN

Մենք արեցինք բնագիտական փորձ:


Դդումը շատ առողջարար բանջարեղեն է և հարուստ է վիտամինններով՝ C, B, E, PP ու նույնիսկ հազվագյուտ վիտամիններով՝ T և K:

Բացի դրանից՝ այն պարունակում է նաև այնպիսի միկրո- և մակրոէլեմենտներ, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի նորմալ նյութափոխանակության համար:

Դիետոլոգները խորհուրդ են տալիս հաճախակի օգտագործել դդում, քանի որ այն դիետիկ է և պարունակում է այնպիսի նյութեր, որոնք անհրաժեշտ են առողջ օրգանիզմ ունենալու համար: Այն հնարավորություն է տալիս առանց օրգանիզմը վնասելու նվազեցնել մարմնի ավելորդ քաշը:

Դդումն օգտակար է հատկապես ծերերի համար, քանի որ նրանց օրգանիզմը բավական թույլ է և հաճախ մարսողության հետ կապված խնդիրներ են առաջանում: Դդումն օգտակար է աղե-ստամոքսային հիվանդություններով տառապող մարդկանց համար:

Դդումն օգտակար է միզուղիների հիվանդություններով տառապողների համար: Լինելով միզամուղ միջոց՝ այն օրգանիզմից հեռացնում է ավելորդ աղն ու հեղուկը:

Դդմի սերմերը ևս ունեն օգտակար հատկություններ: Նրանցից քամված յուղը օգտագործում են տարբեր դեղամիջոցների արտադրության մեջ:



  • Թվարկի’ր հեքիաթի հերոսներին:
  • Ջուզեպպեն, քույրիկը, մայրիկը, հրացանը, կեռնեխը, փասիանը, նապաստակը:
  • Նկարագրի’ր հեքիաթի հերոսներինեերին
  • Ջուզեպպեն լսող էր,  քույրիկը գեղեցիկ էր, մայրիկը լավն էր, հրացանը խելացի էր, կեռնեխը, փասիանը անհոգ էին, նապաստակը վախկոտ էր:
  • Մի քանի բառով բնութագրի’ր մայրիկին:
  • Մայրիկը լավն էր, սիրուն էր, սիրում էր իր երեխաներին, բայց չէր մտածում անտառի կենդանիների մասին:
  • Քո կարծիքով ինչի՞ մասին էր հեքիաթը:
  • Հեքիաթը ուզում էր մեզ հասկացնել, որ ինչպես մեր կյանքն է թանկ, այնպես էլ կենդանիներինը, որ մեր համար պետք չէ վտանգել կենդանիների կյանքը:

23

Ձմռան շունչը

Ձյուն է գալիս մեղմիկ-մեղմիկ

Փաթիլներով խոշոր, սպիտակ

Իջնում է ցած լուռ ու հեզիկ,

Ծածկում է դաշտ, անտառ ու ձոր:

Ներկում է նուրբ, կամաց-կամաց՝

Բնությունը սպիտակ գույնով

Եվ լցնում է խոր լռությամբ

Ասես քնած անտառ ու ձոր:


Ես հեքիաթի աղջիկն եմ, անունս`Մերի:

Դու ու՞մ հետ և որտե՞ղ կուզենայիր ապրել:

_Ռապունցելի և բարի փերիի հետ մորաքրոջս տանը:

Իսկ դու ի՞նչ կուզենայիր ունենալ գորգի տակ:

_Բարի փերի և Ռապունցել:

Ինչու՞:

_Որովհետև նրանք ինձ դուր են գալիս:

Քո կարծիքով ինչպիսի՞ն է երևակայական ձին:

_Երևակայական ձին գեղեցիկ է:

Իսկ վա՞գրը:

_Լավը:

Եթե ձեր գորգի տակ կապիկ ապրեր, ի՞նչ կանեիր:

_Բանան կտայի:

Պատմիր ձեր հյուրասենյակի մասին:

_Մեր հյուրասենյակը փոքրիկ է և հատակին գորգ է փռած, սակայն իմ երևակայական հերոսներն ապրում են իմ անկյունում:

Շարունակիր:

Ես բարձրացնում եմ գորգի ծայրն ու հայտնվում դրա տակ: Ինձ սպասում են Ռապունցելն ու Ձյունանուշը: Մենք միասին խաղում ենք: Խաղից հետո Ձյունանուշը մեզ պաղպաղակ է հյուրասիրում: Հետո մենք գարնանային ծաղիկներով զարդարում ենք Ռապունցելի վարսերը: Մեզ հյուր են գալիս թռչող պոնիները, մենք նստում ենք պոնիների վրա և թռչում: Եվ այսպես ամեն անգամ իրականանում են իմ գեղեցիկ երազանքները:

s


Մենք այսօր կատարեցինք բնագիտական փորձ: Մեզ անհրաժեշտ էր թեյի փաթեթ, մկրատ,  լուցկի, թուղթ և համբերութուն: Թեյի փաթեթի վերևի մասը կտրեցինք և լցրեցինք թղթի վրա, հարթեցրեցինք թեյը, թեյի թուղթը կլորացրեցինք և դրեցինք վրան, լուցկիով վառեցինք և նա թռավ օդ: Ինձ շատ դուր եկավ: