Թիվ 154 դպրոց, 6-րդ դասարան

Monthly Archives: Մայիսի 2017

Մայիսի 27-ին ես դասընկերներիս հետ գնացի  Սևան հաղթահարելու «Մաշտոցներ» բարձունքը: Արթնացա, հագնվեցի, լվացվեցի և չնայած մթնած ու չտրամադրող եղանակին մայրիկիս հետ գնացի դպրոց: Այնտեղ բոլորը հավաքվեցին և գնացինք Սևան: Տեղ հասնելուն պես հաց կերանք և բարձրացանք բարձունք: Վերևում մատուռ կար, մենք մտանք մատուռ, մոմ վառեցինք: Մատուռում մեզ քահանան օրհնեց: Մատուռի մոտ սուրբ  ջուր կար: Մենք սուրբ ջուր խմեցինք, նկարվեցք, մի քիչ հանգստացանք և իջանք ներքև: Այնտեղ մենք նշեցինք Հովհաննեսի ծնունդը: Մենք երգեցինք, շնորհավորեցինք, կերանք շատ համեղ ծննդյան տորթը: Ես ծաղիկներ և եղևնու կոներ հավաքեցի: Մենք մի քիչ խաղացինք և վերադարձանք քաղաք: Ճամփորդությունը շատ տպավորիչ էր ու հաճելի:

Քաղաքում հայրիկս մեզ դիմավորեց և մենք ընտանիքով մի քիչ ման եկանք, սրճարանում պաղպաղակ կերանք, իսկ օրվա վերջում “Քաղաք” պանդոկում ընթրեցինք և գնացինք տուն:


Մի աշխարհում ապրում էր մի բարի փերի: Նա թռչում էր շատ բարձր:  Երեխաները ուզում էին նրա նման թռչել: Փերին ստեղծեց այնպիսի ռոբոտ, որը սովորացնում էր երեխաներին թռչել: Երբ նրանք սովորեցին թռչել փերիի հետ, հիացան բոլորը: Նրանց մասին սկսեցին գրել թերթերում:


 

(Հաչող, հաջող) շունը կծան չի լինի:

Եղևնու ճյուղը (յոդ, յոթ) տարին մեկ է փոխում իր փշերը:

Աշնան (տակ, տաք) օրերին սկյուռը սունկեր է չորացնում:

Կատուն մտել էր սեղանի (տակ, տաք) ու խաղում էր թելի կծիկով:

Փոքրիկ (առուն, արուն) քչքչում էր:

(Հորթ, հորդ) արձրևը չէր կտրվում:

(Հորթը, հորդը) դաշտում արածում էր:

Մայր արագիլը կանգնած էր օձի և ձագուկների (միջև, մինչև):

(Մինչև, միջև) չգա վերջինը, չի հիշվի առաջինը:

Թոռնիկը թռավ տատիկի (գիրկը, գիրքը):

Սիրում եմ ծառի տակ նստած (գիրկ, գիրք) կարդալ:

Ձուկ որսալու համար (որթ, որդ) է պետք:

Խաղողի (որթի, որդի)տակ ոզնու բույն կար:

Կոշկակարը վերանորոգեց կոշիկի (կռունկը, կրունկը):

Ամեն (կռունկ, կրունկ) իր  երամն ունի:

Արևը (ծագեց, ծակեց), ու մենք ճանապարհ ընկանք:

Ասեղը (ծագեց, ծակեց) դերձակի մատը:

Հաճելի (լուրը, լուռը) բարձրացրել էր աղջկա տրամադրությունը:

Տղան (լուր, լուռ) գիրք էր կարդում:

 


ԱՌՅՈՒԾՆ ԵՎԱՂՎԵՍԸ

Մի առյուծ կորյուն ծնեց, հավաքվեցին կենդանիները կորյունին տեսնելու և ուրախանալու: Աղվեսն եկավ  հանդեսի ժամանակ, բազմության մեջ առյուծին բարձրաձայն նախատեց և անարգեց. «Այդ է քո զորությունը, որ ծնում ես միայն մի կորյուն և ոչ բազմաթիվ»:

Առյուծը հանդարտաբար պատասխանեց

— Այո, ես ծնում եմ մի կորյուն, բայց առյուծ եմ ծնում և ոչ քեզ նման աղվես:

Ի՞նչ խորհուրդ կտաս աղվեսին:

Աղվես հետո այդ կորյունը մեծանալու է և դառնա արքա:

Քո կարծիքով ի՞նչ է սովորեցնում առակը:

Ամեն մեկը ունենում է իր նման ձագ և կարևորը ոչ թե քանակն է, այլ որակը:

 Բառարանի օգնությամբ բացատրի՛ր բազմություն, նախատել և անարգել

 բառերը:

Բազմություն — մարդկանց մեծ խումբ,

նախատել հանդիմանել, մեկին կշտամբել որևէ բանի համար, 

Անարգել — անարգանք հասցնել մեկին, վիրավորել, անպատվել:

Շարունակիր.

Առյուծ կորյուն

Կով  հորթ

Ոչխար  գառ

Շուն  շան լակոտ

Ձի  քուռաք

Այծ —  ուլիկ

Օգտվելով google.am որոնողական կայքից, փնտրի՛ր և գտի՛ր, թե քանի՞  ձագ է ունենում աղվեսը:

4-6 (երբեմն՝ 12) ձագ։


Էլ ինչպես կասես մեկ բառով

Հարց տալ-հարցնել

Ձայն տալ-կանչել

Խոսք տալ-խոստանալ

Սուտ խոսել-ստել

Միտք անել-մտածել

Կռիվ անել-կռվել

Բառերը միացրո’ւ իրար:

Փիղ և ոսկր -փղոսկր

արև և ելք-արևելք

ընկեր և սիրել-ընկերասեր

հաց և թխել -հացթուխ

արև և մուտք -արևմուտք

արագ և ընթացք-արագընթաց

ձյուն և ծաղիկ-ձնածաղիկ

ջուր և աման-ջրաման

Լրացրու բաց թողած տառերը /Է-Ե/

եղևնի

էկրան

էջանշան

ելակ

եղանակ

սեխ

Էջմիածին

երես

երեկ

էքսկուրսիա

Էրեբունի

Երևան


Զա մոլորակի վրա շատ մարդիկ կան և ամեն մեկը մոտավորապես մի տաս երազանք ունի: Մի օր խանութի վաճառողները մտածեցին ստեղծել մի կոնֆետ, որը կկատարի բոլոր երազանքները՝ տարբեր գույների կոնֆետներ, որոնցից ամեն մեկը իր ուժը ունի: Օրինակ կանաչը տանում է մի մեծ դաշտ, կարմիրը զվարճանքներ է կազմակերպում, բաց կապույտը տանում է լիճ, մուգ կապույտը տանում է տիեզերք և այսպես շարունակ… Հա, մոռացա ասել, որ կա նաև նարնջագույն կոնֆետ որը շատ են սիրում ծույլիկ երեխաները: Երբ ուտում են այդ կոնֆետը, բոլոր դասերը սովորած են լինում:


Արթնացա, հագնվեցի, լվացվեցի, նախաժաշեցի, դասերս պատրաստեցի, հետո հանակարգչով հետաքրքիր մույլտֆիլմեր դիտեցի, հետաքրքիր խաղեր խաղացի: Կիրակի օրը  արթնացա, հագնվեցի, լվացվեցի: Մորաքրոջս ամուսինը ինձ տարավ լունապարկ: Այնտեղ ես կառուսել նստեցի, պաղպաղակ, ադիբուդի կերա: Փուչիկ գնեցինք և եկանք տուն: Եկավ տատիկիս և քանի որ այսօր պապիկիս ծննդյան օրն էր, տատիկիս և մորաքրոջս ընտանիքի հետ գնացինք պապիկիս գերեզմանին, խունկ վառեցինք, ծաղիկներ դրինք և վերադարձանք: Տանը նշեցինք պապիկիս ծննդյան օրը:  Այսպես ավարտվեցին իմ հանգստյան օրերը:


Արթնացա, հագնվեցի, լվացվեցի, գնացի դպրոց: Ընդանուր պարապմունքից հետո ընկեր Անուշն ասաց թե ինչ ենք անելու հետո: Եկան հյուրեր և տեսան, թե մենք ինչպես ենք խաղում: Խաղացինք շերեփով և դույլով: Պետեք է շերեփով մի դույլից ջուրը վերցնեինք և տեղափոխղինք մյուս դույլ: Հետո փուչիկները դրեցինք ոտքերի արանքում և պետք է փուչիկը չպայթեր: Նույնը պարկով. պետք է պարկը հագնեինք և թռչկոտեինք: Այնուհետև խաղացինք մնջաղաղ: Ընկեր Անուշը հանձնարարեց տնայինը: Երկարօրյային ես գնացի պարի: Երեկոյան նշեցինք մորաքրոջս ծննդյան տարեդարձը: Ես պարեցի, ուրախացա և գնացի տուն ու քնեցի: